Ճարպերը այրող 7 լավագույն մթերքները
ЛАЙФՓորձագետները նշել են այն մթերքները, որոնք լավագույնս արագացնում են մետաբոլիզմը՝ օգնելով մեր օրգանիզմին այրել ավելորդ ճարպերը:
1. Ամբողջական ձավարեղեն. Ամբողջական հատիկների մարսողության ժամանակ, ինչպիսիք են վարսակը կամ դարչնագույն բրինձը, օրգանիզմը այրում է երկու անգամ ավելի շատ կալորիաներ, քան մշակված հատիկների դեպքում, ինչպիսին է, օրինակ, սպիտակ բրինձը:
2. Սովորական միս. Սպիտակուցը ունի բարձր թերմոգեն էֆֆեկտ: Դրա յուրացման ժամանակ այրվում է ուտելիքի հետ օրգանիզմ մտնող կալորիաների 30 տոկոսը: Օրինակ, պետք է ծախսել մոտ 90 կալորիա հավի 300 կալորայի չափաքանակով մսի մարսողության համար:
3. Ոչ յուղոտ կաթնամթերք. Այս սննդամթերքը հարուստ է կալցիումով և D վիտամինով: Դա օգնում է պահպանել և ավելացնել մկանային զանգվածը, որը անհրաժեշտ է հուսալի նյութափոխանակության համար:
4. Կանաչ թեյ. Փորձարկման արդյունքում հաստատվել է, որ օրական կանաչ թեյի 4 բաժակը օգնել է մարդկանց ազատվել 2.5 կիլոգրամից 8 շաբաթվա ընթացքում: Այդ ամենը` շնորհիվ գալլատ էլիգալլոկատեխինի, որը պարունակում է կանաչ թեյը: Այն արագացնում է նյութափոխանակությունը: Ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է պահել կանաչ թեյով տարա սառույցով կամ եփել թարմ կանաչ թեյ ու խմել օրական 4 բաժակ:
5. Ոսպ. Ըստ վիճակագրական տվյալների, երկաթի պակասությունը առկա է մարդկանց 20 տոկոսի մոտ: Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ և այդ առումով անփոխարինելի սննդամթերք է: Եթե մարդուն չեն հերիքում սննդարար միջոցները, ապա դա բերում է մետաբոլիզմի դանդաղեցման, ինչն էլ առաջացնում է ավելորդ քաշ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



