Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կառավարության N 157 Ն որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, կրթության և առողջապահության գծով սահ­­­մանվել են նոր ուղղություններ և որոշ փոփոխություններ են կատարվել փոխհատուցման ընթացակարգում։ Հայտնում են ՊԵԿ-ից։

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է, և բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել նաև այն դեպքերում, եթե կրթական ծախսերը կատարվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտա­դպրո­ցա­կան կազ­­մակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզա­դպրոց­ների և կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտա­դպրո­ցական ծրագրերի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար։ Այս ուղղություններով կրթական ծախսերը կփոխհատուցվեն նաև 2024 թվականի համար, եթե դրանք կատարվել են անկանխիկ։

Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված վճարումները կփոխհատուցվեն այն դեպքում, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորված են լիազոր մարմնի կողմից՝ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ: Սակայն 2024 թվականի մասով կրթական ծրագրի երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, այսինքն` 2024 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը:

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կկատարվի նաև միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար ոչ ավելի քան տարեկան 3,000 դրամի չափով: Այս մասով փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։ Ընդ որում, այս դեպքում չի պահանջվի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այլ հիմք կընդունվի լիա­զոր մարմնի կողմից հար­­­կային մարմնին տրամադրված՝ աշա­կերտ­ների և նրանց ծնողների վերա­բեր­յալ տեղե­­կատվու­թյունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):

Ընդլայնվել է առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման շրջանակը․ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումից բացի, կփոխհատուցվեն նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար կատարված վճարումները։ 2024 թվականի ընթացքում կատարված ատամնաբուժական ծախսերը կփոխհատուցվեն, եթե վճարումները կատարվել են անկանխիկ։ Ի դեպ, եթե սոցիա­լա­կան փաթեթի շահառուներն առող­ջու­թյան ապահո­վագրա­կան փաթեթի դեպքում սոցիա­լա­կան ծախսի փոխհատուցումից կարող էին օգտվել միայն ընտանիքի անդամ­ների համար, ապա ատամ­նա­­բուժական ծառա­յությունների դեպքում կարող են օգտվել նաև իրենց համար կատար­ված ծախ­սերի մասով:

Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 15.02.2025 թվականից հետո, առողջապահության և կրթության գծով բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով սահմանվել է պարտադիր պայման․ այսուհետ սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք կատարված լինեն բացառապես անկանխիկ եղանակով։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց մասով վճարումը կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Փոփոխությամբ նաև սահմանվել է, որ կրթության պետական կառավարման լիազոր մարմինը երաշխավորված արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ, ինչպես նաև դասագրքերի վարձակալության դեպքում աշակերտների և նրանց ծնողների մասին անձնավորված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։ Իսկ առողջապահության պետական կառավարման լիա­զոր մարմինն ատամնաբուժական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ
տեղե­­­կատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն կներառվի հարկային մարմնի տեղեկատվական համակարգում։

Հիշեցնենք, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50,000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Այսինքն, Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի հանրագումարը չպետք է գերազանցի տարեկան 100,000 դրամը։ Հետևաբար, Կառավարության որոշմամբ ավելացված նոր ուղղությունները ևս ներառվում են տարեկան առավելագույն չափի մեջ։

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank