Դատավորը բնակարան, այգետնակ եւ մեքենա է նվեր ստացել
ОБЩЕСТВОԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ պաշտոնը ստանձնելու 2016թ. հայտարարագիրը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Դավիթ Գրիգորյանին են պատկանում մեկ բնակարան, մեկ այգետնակ եւ մեկ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 83 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Դատավորն ունի նաեւ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա: Իսկ նրա դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 15 միլիոն 200 հազար դրամ:
Նախորդ տարվա հայտարարագրում կարդում ենք, որ դատավոր Գրիգորյանը վերոնշյալ բնակարանը, այգետնակը եւ ավտոմեքենան որպես ժառանգություն ստացել է ծնողներից, ում հետ միասին էլ ապրում է: Դավիթ Գրիգորյանի հայրը ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն է: Հայրը բնակարանը եւ այգետնակը ձեռք է բերել 1976 թվականին, իսկ ավտոմեքենան՝ 2006 թվականին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



