Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բաքուն օկուպացված Տիգրանակերտը ներկայացնում է որպես պատմական Աղվեն բնակավայր

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Գեղարդ» հիմնադրամ․

Ադրբեջանական կողմը կրկին անդրադարձել է Արցախի Տիգրանակերտ հնավայրին և նրա շրջակայքում գտնվող հնագիտական հուշարձաններին: CBC TV Azerbaijan հեռուստալիքով ցուցադրվել է հուշարձանին նվիրված հատուկ հաղորդում, որը վարել է ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչ Րիզվան Հուսեյնովը (https://www.youtube.com/watch?v=JasrYqTwhOA):

Նշենք, որ Հուսեյնովը սկսած 2020 թվականից մի քանի անգամ անդրադարձել է հուշարձանին՝ տեղում նկարահանումներ կազմակերպելով և մեկնաբանություններ տալով: Առավել մանրամասն անդրադարձեր կատարվել են 2020 թվականի դեկտեմբերին (https://www.youtube.com/watch?v=3ujCWAUK0B8) և 2022 թվականի օգոստոսին (տես՝ Նորից և նորից. Տիգրանակերտը և Տիգրանակերտի արշավախումբը Ադրբեջանի պրոպագանդայի թիրախում):

Ադրբեջանական կողմը նաև այլ աղբյուրներով ծավալուն անդրադարձներ է կատարել Տիգրանակերտ հնավայրին և նրա պեղումներին (Արցախի Տիգրանակերտը կա՝ անկախ նրանից, թե ինչ է ասում այդ մասին ադրբեջանական պրոպագանդան, Ադրբեջանական պրոպագանդան այս անգամ «քննարկում» է Տիգրանակերտը):

Առաջին հերթին աչքի է ընկնում այն, որ Արցախի Տիգրանակերտի մասին ծավալուն անդրադարաձ են կատարում միայն ադրբեջանցի լրագրողները և պետական քարոզչամեքենայի ներկայացուցիչները: Թեև հնավայրում արդեն երկու տարի «պեղումներ» են իրականացնում ադրբեջանցի հնագետները, սակայն իրենք դեռևս հուշարձանի մասին ծավալուն մեկնաբանություններ, վերլուծություններ չեն ներկայացրել ո՛չ գիտական հոդվածների, ո՛չ զեկուցումների և ո՛չ էլ հարցազրույցների տեսքով:

Տիգրանակերտի մասին այս նոր տեսանյութում Րիզվան Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում Գյավուրկալա հնավայրին: Վերջինս ներկայացվում է որպես պատմական Աղվեն բնակավայր, որտեղ իբր եղել են հեթանոսական և քրիստոնեական տաճարներ: Այդպես էլ անհայտ է մնում, թե գիտական որ հետազոտության, աղբյուրի հիման վրա է Հուսեյնովը պնդում, որ Գյավուրկալան Աղվենն է և որ այդտեղ եղել են հեթանոսական տաճարներ: Հուսեյնովը այդպես էլ չի ասում, թե ինչու հնավայրը Գյավուրկալա է կոչվում, թեև տալիս է բառի բացատրությունը: Ամենից ուշագրավն այն է, որ տեսանյութում մեջբերում է արվում Գյավուրկալան խորհրդային տարիներին պեղող ադրբեջանցի հնագետ Ռ. Վահիդովից, որը հստակորեն համաձայնել է Ստեփան Երեմյանի տեսակետի հետ, որ Տիգրանակերտը ոչ միայն գոյություն է ունեցել, այլև գտնվել է Շահբուլաղի տարածքում (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):

Եվ իհարկե, Հուսեյնովը Գյավուրկալայում նկարահանումներ կատարելով չի նկատել վերջին տարիներին իրենց իսկ կողմից կատարված ավերածությունները հնավայրի  տարածքում և դրա ռազմական նպատակնրեով կիրառումը (Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում):

Հաղորդումը ռուսերեն է՝ ենթադրում ենք, որ Հուսեյնովը նաև ռուսերեն կարող է կարդալ: Անհեթեթություններ դուրս տալու փոխարեն լավ կլիներ կարդար Տիգրանակերտին նվիրված ընդարձակ կայքի ռուսերեն հոդվածները (https://tigranakert.org/ru): Սա իրեն հնարավորություն կտար հասկանալ, որ Տիգրանակերտի Անտիկ՝ այսինքն Տիգրանի կառուցած ամրոցն ու վաղմիջնադարյան հրապարակը եկեղեցիներով հանդերձ գտնվում են քաղաքի տարբեր մասերում և պատկանում են տարբեր ժամանակների՝ առաջինը կառուցվել է մ. թ. ա. առաջին դարում (նկ. 1, 2), երկրորդը՝ մ. թ. 5-6-րդ դարերում (նկ. 3):

Տեսանյութը ուշադիր դիտելիս երևում է, որ ադրբեջանական կողմը, չնայած և հայ հետազոտողներին համարում է կեղծարար, բայց չի խորշում օգտագործել Արցախի արշավախմբի արած գծագրերը, հատակագծերը (իհարկե, առանց հեղինակային իրավունքի պահպանման)՝ գողանալով դրանք Արցախի հուշարձանների մշտադիտարկման կայքից (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):

Տիգրանակերտին նվիրված հաղորդման շրջանակներում Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում նաև Կովկասյան Աղվանքին: Այս ծիրում նա փորձում է վերլուծել Տիգրանակերտի մեծ բազիլիկ տաճարի պեղումների ժամանակ գտնված կավե սկավառակը: Իհարկե, վերլուծությունը կատարվում է հուսեյնովյան մեթոդով, որի վերջնարդյունքում հայոց այբուբենը համարվում է Մերձավոր Արևելքում օգտագործված եկեղեցական գրի տեսակ, որը ձևավորվել է ասորական և ղպտական այբուբենների հիման վրա: Այս տխմարությանը հակադարձելն արդեն իսկ անիմաստ է: Տեղադրում ենք միայն պեղումներից գտնված կավե սկավառակի մասին ինֆորմացիան (Հայերեն արձանագրություններով սկավառակը):

Հուսեյնովը նաև հայտարարում է, որ Արցախի Տիգրանակերտի արշավախումբը, իբր տեսնելով, որ պեղումների ժամանակ բացվող ճարտարապետական մանրամասները կապ ունեն ոչ թե անտիկ շրջանի հետ, այլ վաղմիջնադարի, կորցնում է հետաքրքրությունը հուշարձանի նկատմամբ և աստիճանաբար դադարեցնում պեղումները: Նկատելի է, որ կեղծարարության ետևից ընկնելով, ադրբեջանական կողմը չի նկատել, որ ծավալուն պեղումներն ընթացել են մինչև 2020 թվականը ներառյալ:

Խորհուրդ ենք տալիս Ազ-ագիտ-պրոպին գտնել մի փոքր ավելի կիրթ պրոպագանդիստի: Անկեղծորեն, հոգնել ենք այդ կիսագրագետ ելույթներին արձագանքելուց:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе