Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մինչեւ աշխարհը չիմանա եւ ճնշում չգործադրի իշխանությունների վրա, խնդիրը լուծում չի ստանա. ինչ է կատարվում Երուսաղեմում

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պատմական սեփականությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած քաղաքային հարկերի պարտքի պատճառով։ Ենթադրվում է, որ այն կուտակվել է 1994 թվականից։ Եթե դատարանը մերժի պատրիարքության վերաքննիչ բողոքը, քաղաքապետարանը կբռնագանձի և աճուրդի կհանի Հայոց եկեղեցու ունեցվածքը: Հայկական ներկայությունը Երուսաղեմում վտանգված է: NEWS.am-ը այս թեմայով զրուցել է Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի հոգեւորական տ. Էմմանուէլ վրդ. Աթաջանեանի հետ:

«Հայկական ներկայությունը առաջին դարից  ի վեր  ներկայություն է ունեցել Սուրբ երկրում՝ Երուսաղեմում: Տարբեր Իշխանութուններ են եղել, Հռոմեական իշխանություն, բյուզանդական իշխանություն: Իսրայելը էստեղ եկել է 1948 թվականից, Իսրայելը 1967-ից վերցրեց Երուսաղեմը եւ այստեղ կա արեւմտյան եւ արեւելյան Երուսաղեմ: Արեւտյան Երուսաղեմը դա հրեական կողմն է,արեւելյան Երուսաղեմը արաբական կողմն է: Արեւմտյան Երուսաղեմում մենք ունենք կալվածքներ, որոնք մեր պատրիարքն է դեռ 100 տարի առաջ գնել, միաբանությունը օժանդակեց պատրիարքին, որովհետեւ նրա նպատակն էր հոգեւոր գրականություն տպագրել:  փառք Աստծո, որ բազում կալվածքներ մինչեւ հիմա այդպես մնացել են: Օրինակ Թորգոմ  պատրիարքը կարողացավ այդ կալվածքները եւ սրբավայրերը  կարգի մեջ պահել եւ ապահովել, որպեսզի վանքը լինի ինքնաբավ, բայց դրանից առաջվա Եղիշե պատրիաքրը շատ հավատարիմ չի եղել վանքին եւ նրա օրոք շատ կալվածքներ են վաճառել եւ  հայերի ձեռքից գնացել: Այդ տենդենցը մինչեւ հիմա ուզում են այսպես ասած փաթաթել մեզ վրա որովհետեւ Նուրհան պատրիարքն էլ տկարություն է ցուցաբերել, մի պարետ նշանակեց Երեցյան ազգանունով, որը տկարություն էր թույլ տվել, պատրիարքին համոզել էր, որ պայմանագրերը, որ ստորագրեն լավ պետք է լինի, բայց իրականության մեջ մենք գիտենք թե դրա հետեւը ինչ է կանգնած եղել:
Սուրբ երկրում կա ստատուս քվո եւ այդ ստատուս քվոն պետք է պահենք, եթե չպահենք մյուս քրիստոնեական եկեղեցիներն էլ պիտի տուժեն: Նախեւառաջ հայերը կտկարանան եւ իրենց ներկայությունը այստեղ կդադարի ինչպես վրացիների ներկայությունն է դադարել 18-րդ դարից ի վեր: Եթե մենք էլ տկարանանք, Սուրբ երկիրը կթողնենք ու կգնանք: Ստեղծված խնդիրը միայն եկեղեցու խնդիրը չէ, այլ ամբողջ ազգի»,-ասաց նա:

 Հարցին, թե արդյոք կուտակված ու չվճարված հարկեր կան, որոնք եկղեցին չի վճարել, թե դա ընդամենը առիթ է ճնշումներ գործադրելու, Աթաջանեանը նշում է, որ դա ընդամենը առիթ է, քանի որ եկեղեցին զուրկ է տուրքերից: 

«Սրանք ասում են, որ պետք է հարկեր վճարեք, բայց եկեղեցին իր առաքելությունը ունի՝ աղքատներին օգնելու, գիր-գրականություն տպելու, անվճար կրթություն տալու եւ այլն: Հիմա էս կառավարությունը այս մեթոդն է օգտագործում, որպեսզի մեզ մի տեղից բռնի, որ հանցավոր հանի եւ այլեւայլ մեղադրանքներ ներկայացնի: Բայդ սրանք փուչ են, սա է ամբողջ խնդիրը իրականության մեջ»,- ասաց նա:

 Հոգեւորականը նշում է, որ հիմա դատական պրոցեսներ են հարուցելով ցանկանում են ապացուցել, իբր եթե հարկերը չեն վճարել, ապա պետք է այս կամ այն կալվածը վերցնել հայերից:

«Մինչեւ աշխարհը չիմանա եւ ճնշում չգործադրի այս իշխանությունների վրա, խնդիրը ոչ մի լուծում էլ չի ստանա: Այս պետությունը մեզ պետք է հարգի եւ ստատուս քվոն չպետք է խախտվի, եկեղեցին տուրքեր չի վճարում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արնոնայի (քաղաքապետարանի հարկի) հարցով: Ինչպես հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը, նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները, վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Цифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам