Իրանի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նահանջել են 26-րդ ու 27-րդ տեղերը
СПОРТԻրանի Մաշհադ քաղաքում ընթացող Ֆիրդուսու անվան շախմատի միջազգային մրցաշարում փետրվարի 1-ին կայացել են 4-րդ եւ 5-րդ տուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարին մասնակցող Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը ունեն 3,5-ական միավոր եւ կիսում են 26-րդ ու 27-րդ տեղերը: Հայ շախմատիստներն առաջատարներից հետ են 1,5 միավորով:
Կարեն Գրիգորյանը 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանցի Վուգեր Ռասոլովի հետ, ապա պարտվել ռուս Մաքսիմ Չիգաեվին: Հովհաննես Գաբուզյանը 4-րդ տուրում պարտվել է Իրանը ներկայացնող Պուրիա Դարինին, ոչ ոքի խաղացել ուկրաինացի Մաքսիմ Պոլյակովի հետ:
Մրցաշարում հանդես է գալիս 200 շախմատիստ, որոնցից 16-ը գրոսմայստերներ են, 5-ը՝ միջազգային կարգի վարպետներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



