ԱՄՆ-ը 10 մլն դոլար կհատկացնի վրաց-հայկական սահմանն ամրապնդելու համար
ЭКОНОМИКАԱՄՆ-ը շուրջ 10 մլն դոլար կհատկացնի Վրաստանի սահմանապահ ոստիկանությանն օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, համապատասխան համաձայնագիրը փետրվարի 1-ին Թբիլիսիում ստորագրվել Է հանրապետության սահմանապահ ոստիկանության եւ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների կրճատման գործակալության ներկայացուցիչների միջեւ, տեÕ �եկացնում «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
ՆԳՆ-ի տվյալներով՝ համաձայնագրի իրագործման առաջին փուլում կսկսվի սահմանապահ երկու սեկտորների՝ «Կասումլո»-ի եւ «Կեդա»-ի ենթակառուցվածքի շինարարությունը, ինչպես նաեւ վրաց-հայկական սահմանի տեղամասը կհանդերձվի դիտարկման եւ մոնիթորինգի տեխնիկական միջոցներով:
Ինչպես նշում Է գերատեսչությունը, համաձայնագրի հիման վրա պլանավորված Է սահմանապահ սեկտորները հանդերձել աշտարակներով,գիշերային տեսունակության խցիկներով, ապահովել հատուկ տեխնիկայով ու ավտոտրանսպորտային միջոցներով: