Google-ի սեփականատեր ընկերությունը ամենաթանկն Է դարձել աշխարհում
ЭКОНОМИКАAlphabet կորպորացիան, որը Googleի սեփականատերն Է, դարձել Է աշխարհում ամենաթանկ ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Այն առաջին տեղից դուրս Է մղել Apple-ին իր շահույթի վերաբերյալ հաշվետվության հրապարակումից հետո:
2015 թվականի չորրորդ եռամսյակում Alphabet-ի զուտ շահույթը, հաշվետվության համաձայն՝ մեկ տարում ավելացել Է 200 միլիոն դոլարով՝ մինչեւ 4,9 միլիարդ դոլար: Սակարկությունների փակումից հատո ընկերության բաժնետոմսերն աճել են 9 տոկոսով հաշվետվության հրապարակումից անմիջապես հետո:
Ներկայում Alphabet-ի արժեքը կազմում Է շուրջ 568 միլիարդ դոլար, մինչդեռ Apple-ի կապիտալացումը 535 միլիարդ դոլար Է:
Google կորպորացիան՝ որոնողական համակարգով, Android-ը եւ YouTube 2-ը 2015 թվականի հոկտեմբերին մտան Alphabet հոլդինգի կազմի մեջ: Ընկերությունը վերահսկողություն ստացավ Google Life Sciences-ի, Calico-ի, Sidewalk Labs-ի, Nest-ի, Google Ventures-ի, Google Capital-ի եւ Google X-ի նկատմամբ: Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինն զբաղեցրեցին Alphabet-ի՝ համապատասխանաբար գլխավոր տնօրենի եւ նախագահի պաշտոնները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: