ԶՊՄԿ-ն հայտարարել է վերականգնվող էներգետիկայի արդյունաբերական նշանակության նախագծերի ներկայացման հրավեր
ОБЩЕСТВОԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ ամիս հայտարարել է Ընկերության կողﬕց սպառվող էլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի աղբյուրների փոխակերպման ծրագրի, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային կայանների նախագծման, համապատասխան հողային տարածքների առաջարկի ներկայացման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման աշխատանքներ իրականացնելու համար նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։
Ընկերությունը ստանձնել է էներգախնայողության ապահովմանն ուղղված նախագծեր իրականացնելու հանձնառություն, այդ թվում՝ ուղղված վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը։ Այս ուղղությամբ ծրագրեր են իրականացվում նաև ազդակիր համայնքներում, իսկ հայտարարված մրցույթն ուղղված է ընկերության սեփական էներգաօգտագործման կարիքների՝ վերակագնվող էներգիայի փոխակերպման երկարաժամկետ ծրագրին։
Ընկերությունն այս ծրագրով նպատակ ունի ոչ միայն նվազեցնելու սեփական ածխածնային հետքը՝ միաժամանակ կրճատելով գործառնական ծախսերը, այլև ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետության սեփական էներգահամակարգի անկախության աստիճանի բարձրացման գործում։ Այս մրցույթի հայտարարումը ծրագրի իրականացմանն ուղղված առաջին կարևոր քայլն է։ Ակնկալում ենք ոլորտի հայաստանյան և ոչ միայն հայաստանյան կազմակերպությունների մասկանցությունը։
Հայտի չափորոշիչների մասին ավելի մանրամասն հետևյալ հղումով՝ https://www.zcmc.am/news/-24-02-2025/
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



