Բացահայտել են Պուտինի ավագ դստերը․ ո՞վ է նա եւ ինչով է զբաղվում (լուսանկարներ)
ЛАЙФՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական կյանքի հանդեպ հետաքրքրություն համաշխարհային բոլոր լրատվամիջոցներն էլ դրսեւորում են։ Հատկապես, երբ նա չի սիրում հրապարակային պատմել իր անձնական կյանքի, երեխաների մասին։ Նրա դուստերը ոչ մի տեղ չեն երեւում, այդ պատճառով էլ ասեկոսեները մեծանում են։
Օրինակ, վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ Պուտինի կրտսեր դուստրը՝ Կատերինա Տիխոնովան, ղեկավարում է «Իննոպրակտիկա» ընկերությունը, որը գիտական նախագիծ է, իսկ նրա ամուսինը՝ Կիրիլ Շամալովը, 1,2 միլիարդ դոլար ունի։
Պուտինի ավագ դստեր՝ Մարիայի մասին լրատվամիջոցները սկսել են գրել 2013 թվականիվ։ Նշվում էր, որ նա ամուսնացել է հոլանդացի Յորիտ Ֆաասսենի հետ եւ ապրում է Վորսխոտեն քաղաքում՝ շքեղ առանձնատանը։ Անցած տարի էլ Reuters-ը հայտնեց, որ Մարիան, ով ծնվել է 1985-ի ապրիլի 28-ին, «Ալֆա-բանկ»-ի փողերով բարեգործական ծրագիր է իրականացնում։ Նշվում էր, որ Մարիա Ֆաասսենը, ով Մոսկվայի Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոնի գիտությունների թեկնածու է, բարեգործական ծրագիր է անում՝ ուղղված էնդոկրին համակարգի խնդիրներ ունեցող երեխաներին։
Երեկ էլ The New Times հանդեսը նոր մանրամասներ է ներկայացրել Մարիա Ֆաասսենի կյանքից։ Հոդվածի հեղինակը նշել է, որ Պուտինի հավանական դուստրը ապրում է Մոսկվայի Նովինսկի բուլվարի 7 հարկանի շենքում՝ ընտանիքի հետ միասին։ Շենքն ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ է։
Նշվում է, որ այս կնոջ բոլոր տվյալները համապատասխանում են Պուտինի դստեր տվյալներին։ Նշվում է, որ նրա ազգանունն ուսանող տարիներին Վորոնցովա է եղել, բացի այդ, Մոսկվայի պետական համալսարանում սովորելիս նա 4 ազգանուն է փոխել։ Հիմնականը, սակայն եղել է՝ Մարիա Վլադիմիրի Վորոնցովա։ Նրա ուսանողական տարիների ընկերուհիներից մեկն ասել է, որ իրենք չեն իմացել, թե նա ում դուստրն է, կասկածել են, որ ինչ-որ հարուստ գեներալի կամ գաղտնի ինչ-որ գործակալի դուստր է։
Մարիա Վորոնցովան համալսարանն ավարտել է 2011-ին՝ կարմիր դիպլոմով։ Հետո ասպիրանտուրա է ընդունվել։ Հիմնվելով համացանցում տարածված լուսանկարների վրա՝ Մարիան աշխարհով մեկ շրջագայում է, շրջում թանկարժեք զբոսանավերով, ընկերների մեծ մասն արտասահմանցիներ են։