Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Որքանո՞վ է պատվաբեր անվանի դասախոսին՝ անդամակցել Աննա Հակոբյանի ձևավորած շարժման կոմիտեին

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանի՝ «չզագսավորված» և «չքաղաքականացված» կինը որոշել է իր հորինած «Կրթվելը նորաձև է» անունով արշավին նոր շունչ հաղորդել՝ այն դարձնել շարժում և շարժման կենտրոնական կոմիտե ձևավորել։ Կոմիտեի կազմում յոթ անձ կա, այդ թվում հենց Աննա Հակոբյանը, նաև իրավաբան, ինչ-որ մարքեթինգի խորհրդատու, գյուղատնտես, կառավարման մասնագետ և փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Մեր ուշադրությունը գրավեց հենց վերջին անունը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վահրամ Ավագյան։ Նա իմ դասախոսն է եղել ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետում, անվանի դասախոս է, ես նրան բավականին լավ եմ ճանաչում, գիտեմ նրա դավանած արժեքներն ու, տեսնելով նրա անունը այս ցանկում, անկեղծորեն զարմացա, նաև մի պահ կասկածեցի՝ իսկապե՞ս ինքն է, թե՞ ուրիշ Վահրամ Ավագյանի մասին է խոսքը։

Ուստի, որոշեցի զանգահարել և անձամբ իրենից ճշտել, նաև նրա մեկնաբանությունը ստանալ այս կապակցությամբ, թե ի՞նչ է կորցրել անվանի դասախոսն ու գիտությունների թեկնածուն Աննա Հակոբյանի նախաձեռնած շարժման մեջ, և որքանո՞վ է դա պատիվ բերելու իրեն։ 

-Պարոն Ավագյան, ես ճի՞շտ հասկացա, որ Դուք Աննա Հակոբյանի նախաձեռնած այդ «Կրթվելը նորաձև է» շարժման կոմիտեի անդամ եք դարձել։

-Այո։ 

-Ի՞նչ նպատակով, ի՞նչ եք անելու այնտեղ, Դո՞ւք եք առաջարկել ընդգրկվել այդ կոմիտեի կազմում, թե՞ իրենք են Ձեզ առաջարկել։

-Ինձ են առաջարկել։ Ես հիմա կարող եմ իմ ընկալումներն ասել։ Նախ, դու մեկ օր չէ, որ ինձ ճանաչում ես, ես քո դասախոսն եմ եղել, քո մասնագիտական, այդ թվում՝ լրագրողական գործունեության մեջ քո կայացման գործում ես էլ իմ վաստակն ու ներդրումն ունեմ, եթե դու դա ընդունում ես, իհարկե․․․

-Ես իմ բոլոր դասախոսների վաստակն ընդունում եմ, որոնք իրենց ներդրումն են ունեցել իմ կայացման գործում, օգնել են, գիտելիք են տվել, կրթել են ինձ, բոլորին շնորհակալ ու երախտապարտ եմ։

-Շատ լավ է, ու գիտես նաև, որ կրթության բնագավառում որոշակի աշխատանքային փորձ ունեմ, նաև երկար տարիներ արտադրության բնագավառում եմ աշխատում, և տեսնում եմ անհրաժեշտություն՝ հստակորեն մոտիվացնելու մարդկանց, կրթությանը, ինքնակրթությանն ավելի մեծ ժամանակ հատկացնելու, այդ թվում՝ արտադրական ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու, արտադրության հմտություններ ձեռք բերելու, և էս տեսանկյունից՝ հասարակական նախաձեռնություններին պատրաստ եմ աջակցել իմ փորձով, ունակություններով։

-Իսկ ի՞նչ կապ ունի կրթվելու և այդ ամենի հետ Աննա Հակոբյանը։

-Փաստացի կա նախաձեռնություն, հասարակական շարժում, որը փաստացի գործունեություն է իրականացնում, և եթե որևէ շարժման նպատակն այն է, որ մարդիկ իրենց ներկային, ապագային նայեն այն տեսանկյունից, որ վաղն ավելի կրթված լինեն, վաղն ավելի հմուտ լինեն, ավելի զարգացած, եթե ապագան վերաիմաստավորվի յուրաքանչյուրի համար, այդ տեսանկյունից ես միայն կաջակցեմ։ Քաղաքական բովանդակություն շարժումը չունի՝ այս պահին իմ ունեցած տեղեկատվությամբ, իմ մասնակցությունը որևէ քաղաքական բովանդակություն, առավելևս՝ կուսակցական բովանդակություն չունի։

-Ի դեպ, կարծիքներ կան մամուլում, որ հնարավոր է՝ սրանով Աննա Հակոբյանը քաղաքականություն մտնելու, իր համար նոր ուժ ձևավորելու, կուսակցություն բացելու հիմքեր է գցում։

-Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, կրկնում եմ՝ էն, ինչին ես մասնակցում եմ, իմ մասնակցության բնույթն էլ, շարժման բնույթն էլ ապաքաղաքական է, ապակուսակցական է և միտված է նրան, որ մարդիկ իրենց ներկային, իրենց ապագային նայեն վաղն ավելի շատ բան իմանալու, ավելի շատ բան կարողանալու տեսանկյունից։ Կարծում եմ՝ նման շարժումները միայն դրական առաքելություն ունեն՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական համատեքստում կարող են ընկալվել։

-Կրթվելու հետ կապված շարժումներն, իհարկե, դրական են, բայց Աննա Հակոբյանի հետ կապված արձագանքները, նրա ակտիվությունը բացասական են ընկալվում հանրության կողմից։ Կարծում եմ՝ Դուք ծանոթ եք այդ արձագանքներին, թե ինչպես են քննադատում նրան, երբեմն ծաղրում, քամահրանքով արտահայտվում նրա ու նրա նախաձեռնությունների մասին։
 
-Նման տեղեկատվական հոսքերի չեմ հետևել, գիտես իմ գործի բնույթը՝ ես գիտության մարդ եմ, արտադրության մարդ եմ, նման տեղեկատվական հոսքերին հետևելու ժամանակ երևի չեմ էլ ունեցել, այդուհանդերձ․․․

-Բայց Փաշինյանին ու նրա տիկնոջը վերաբերող հանրային արձագանքին, ենթադրում եմ, տեղյակ եք, ի վերջո, Դուք էլ հանրային մարդ եք, հանրային գործունեություն եք ծավալում ու պիտի որ իմանաք՝ ով է Նիկոլ Փաշինյանը, ինչեր է արել, ով է նրա կինը։

-Իմ հանրային գործունեությունը երբեք քաղաքական ու կուսակցական բովանդակություն չի ունեցել, այսօր էլ չունի։

-Կարծում եք՝ պատվաբե՞ր է Աննա Հակոբյանի նախաձեռնություններին մաս կազմել, նրա ձևավորած շարժման կոմիտեի անդամ լինել, չէ՞ որ Ձեզ էլ կարող են քննադատել դրա համար։

-Ես վստահ եմ, որ կրթությունը հանրայնացնող, կրթվելու ձգտում առաջացնող հասարակական շարժմանն աջակցելը, մասնակցելը պատվաբեր է։

-Իսկ Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակներում պատվաբե՞ր է։

-Ինձ համար նախաձեռնության շրջանակներն էնքան էական չեն, ինչքան գործունեության բովանդակությունն ու նպատակը։

-Այսինքն՝ էակա՞ն չէ, թե ով է նախաձեռնողը։

-Կրկնում եմ՝ ինձ համար էական է գործունեության բովանդակությունն ու նպատակը, որովհետև մեկնաբանություններն ու պիտակավորումները տարբեր կարող են լինել, փաստացի արդյունքը, փաստացի ներդրված բովանդակությունը՝ գործունեության մեջ, ինձ համար ամենաէականն է, ես նույնիսկ չեմ էլ հետաքրքրվի, թե այս նախաձեռնության ակունքներում քաղաքական ինչ ընկալումներ կան, եթե այդ գործունեության բովանդակությունը կրթությունն է, կրթվելու մոտիվացիա առաջացնելը, ես կարծում եմ՝ ինձ հետ, որպես Ձեր դասախոսի, Ձեր շփումները միայն հավաստում են իմ ասածը, Դուք ինձ հետ նաև այդ աշխատանքն եք անցել, Ձեր մասնագիտական կայացման մեջ իմ մասնակցությունը վերհիշելով, գնահատելով՝ կարող եք հենց Դուք էլ հավաստել, որ այդ արժեքներն ինձ համար միշտ գերակա են եղել, և, այո, եթե որևէ հասարակական շարժում միտված է նրան, որ կրթության լրացուցիչ մոտիվացիա առաջացնի, ապա այդ շարժումը կարող է վստահ լինել, որ ես իմ ուժերի ներածի չափով աջակցելու եմ։

-Իսկ ի՞նչ եք անելու այդ շարժման կոմիտեի կազմում, Ձեր գործառույթը ո՞րն է լինելու, դասախոսություննե՞ր եք կարդալու հանդիպումներին։

-Իմ մասնակցությունն առավելապես տեսնում, ընկալում եմ ռազմավարության, մեթոդիկայի մշակման հարցերում։

Վահե Մակարյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Цифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам