ԵԽԽՎ-ում Ուոլթերի հակահայկական զեկույցի տապալումը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման օգտին է
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանը միտումնավոր ամեն ինչ անում է վնաս հասցնելու եռանախագահների ջանքերին ու Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում փորձ է կատարվում հասնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2015 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին լրագրողներից մեկին հարցին ի պատասխան` հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախÕ �րար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով` Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ուոլթերի զեկույցի առնչությամբ անակնկալ չէր ինչպես ԵԽԽՎ պատվիրակների, այնպես էլ հենց Ադրբեջանի համար: «Կարծում եմ, որ Ադրբեջանի համար սա անակնկալ չէր կարող լինել, ուրիշ բան է, որ այդ երկիրը դժգոհ է, քանի որ դիրքորոշումը ուղղված էր հենց իրենց: Ո՞վ է փորձում տեղափոխել հիմնախնդիրը Միսնկի ձևաչափից դուրս. իհարկե` Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք բազմից ասել ենք այն, ինչ շեշտել են եռանախագահները: Այս հարցում մեր կարծիքները համընկնում են»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նա կարևորեց փաստը, որ ԵԽԽՎ պատվիրակները Ուոլթերի զերկույցի քվեարկության ժամանակ քվեարկեցին հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի օգտին և թույլ չտվեցին, որպեսզի այդ զեկույցն անցնի:
Անդրադառնալով Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցին, ԱԳ նախարարը անտրամաբանական համարեց այն, որ նման զեկույց պատրաստողը, չնայած բազմաթիվ հրավերներին, չայցելեց Լեռնային Ղարաբաղ: Խորհուրդ տալով չուռճացնել այդ կարգի փաստաթղթերի նշանակությունը` Նալբանդյանը նաև նկատեց, որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանի բարձր ղեկավարությունն է տարբեր առիթներով նշել, որ ԵԽԽՎ բանաձևերը թղթի կտոր են:
Նրա դիտարկմամբ` Ադրբեջանը, տեսնելով, որ բանակցային սեղանի շուրջ չի կարողանում փաթաթել իր միակողմանի մոտեցումները, փորձում է մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում և դուրս է գալիս ԵԱՀԿ-ի, նաև ԵԽԽՎ-ի դեմ:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճըԼեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քվեարկեց 66, դեմ 70 պատգամավոր: Այս զեկույցի առնչությամբԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովըմոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևեր, և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու տարածաշրջանային և միջազգային մյուսկազմակերպություններին, որ Մինսկի խումբը մնում է բաÕ �ակցությունների համար միակ ընդունելի ձևաչափը: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերածհետաքրքրությունը, սակայն կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ բարդացնել շարունակվողբանակցությունները»:
Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներըկանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատÕ �ամավոր:



