Աշոտյանը դրական է գնահատում դասապրոցեսի վերսկսումը դպրոցներում
ОБЩЕСТВОՁմեռային արձակուրդներից հետո առաջին օրը դպրոց է հաճախել դպրոցականների 75-80 տոկոսը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այս տոկոսը պայմանավորված է ոչ միայն հիվանդություններով, այլ նաև ծնողների զգուշավորությամբ: Ի դեպ, սովորական օրերին հաճախումների տոկոսը կազմում է 85-90 տոկոս: Դասապրոցեսը նորմալ հունով է ընթանում, դպրոցները մինչ այդ ջեռուցվել են, սակայն կան գյուղեր, որտեղ դպրոցներում դասերը չեն սկսվել հենց ջեռուցման պատճառով: Այդ դպրոցներում էլ դասերը կվերսկսվեն այս շաբաթվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Աշոտյանը հավելեց, որ ամեն ինչ կընթանա նախապես հրապարակված ցուցակի համաձայն. կամ շաբաթ օրերին դասեր կլինեն, կամ դասաժամերը կավելացվեն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



