Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարո՞ղ է արհեստական բանականությունը փոխարինել մարդկանց «հոգևոր դողը» արվեստի և գրականության մեջ

ОБЩЕСТВО

Արհեստական բանականությունը (AI) հրահանգների հիման վրա ստեղծում է պատկերներ, ձայնա և տեսանյութեր, անգամ «գրում է» պատմվածքներ, բանաստեղծություններ, ակնարկներ, երաժշտություն, «ստեղծում» երգի բառեր, համադրելով երաժշտությունը և վերարտադրելով մարդկային ձայնը՝ «կատարում» երգերը: Ի՞նչ մարտահրավերներ կարող է բերել AI-ի այս մեծ ալիքը մարդկանց ոչ նյութական ստեղծագործությունների առումով։

ՉինաստանիԿուանտոն նահանգի գրականության և գեղարվեստի գործիչների ֆեդերացիայի 9-րդ և Գրողների միության 10-րդ համագումարի ընթացքում «AI-ը և գրական, գեղարվեստական ստեղծագործությունների ապագան» թեմայով քննարկումը կրկին թեժ բանավեճի թեմաներից մեկն էր։

Տեխնոլոգիաները խորապես ընդգրկված են գրական և գեղարվեստական ստեղծագործություններում

Ստեղծագործական գործընթացում օգտագործվո՞ւմ է, արդյոք, ամբողջ աշխարհում հայտնի DeepSeek-ը։ Երիտասարդ գրող Լիան Պաո Սինը խոստովանել է, որ ներկայում փորձարկում է DeepSeek-ը, Kimi-ն և այլ գործիքներ՝ որպես օժանդակություն պատմվածքների կառույցների նախագծմանը և նոր գաղափարների գեներացմանը։ «AI-ի ստեղծած կռվի տեսարաններն ավելի սահուն են, քան սովորական գրողների ստեղծածը, սակայն զգացմունքային և շրջադարձային պահերում մարդկային միջամտությունը դեռ անհրաժեշտ է։ Ներկայում AI-ն հաճախ չեն օգտագործում, բայց կարող է կիրառվել որպես օժանդակ միջոց»։

Առաջին կարգի կոմպոզիտոր, Կուանտոնի երաժիշտների միության նախագահ Ծին Սյու Կընը լրագրողներին ասել է, որ իրականում երաժիշտներն արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործում են AI-ը՝ որպես գործիք։ Օրինակ՝ սկզբնական շրջանում նվագախմբերի կողմից գործիքավորման համար օգտագործվող Bigband-ն իրականում կարելի է համարել պարզ AI, հետագայում շատ երաժիշտներ օգտագործեցին AI-ը, որպեսզի ձևավորեն մարդկային ձայն  և ստեղծեն գործերի դեմո տարբերակներ՝ դարձնելով դրանք ավելի ամբողջական և հարուստ։ Ավելի ուշ՝  AI-ի միջոցով տարբեր տեքստերի մշակումից հետո, այն հնարավոր եղավ օգտագործել երգերի բառերի, սցենարների և այլնի մշակման համար։

«Յանչըն» երեկոյան լուրերի թղթակիցը փորձել է DeepSeek-ը վերածել «մշակութային լրագրողի» և հարցազրույցներ վարել համապատասխան փորձագետների և գիտնականների հետ: Երբ թղթակիցը մուտքագրել է հարցազրույցի մասնակիցների մասին համապատասխան տեղեկատվությունը և հարցերի կոնկրետ պահանջները, մի քանի վայրկյանի ընթացքում էկրանին է հայտնվել հարցազրույցի ամբողջական կառուցվածքը, ինչն ապշեցնող է։

AI-ի պատկերների համակցությունն անթերի է, սակայն «պակասում են սրտի զարկերը»

Կուանճոու քաղաքի Գրողների միության նախագահ Փան Պեյը կարծում է, որ արհեստական բանականությունն ավելի մեծ վտանգ է ներկայացնում ստանդարտ գրությունների համար, բայց շատ անհանգստանալու կարիք չկա եզակի և հիմնօրինակ գործերի համար։ Բանաստեղծ Հուան Լի Հայը ցավով նշում է, որ արհեստական բանականության պոեզիայում պատկերների համադրությունը նրբագեղ է, սակայն ուշադիր կարդալու դեպքում սրտի զարկերի պակաս է զգացվում։

«AI-ը կարող է օգնել ստեղծել երաժշտական ստեղծագործություն, բայց դա չի նշանակում, որ այն կարող է փոխարինել մարդկանց ստեղծագործությանը։ Այն միայն  կարող է փոխարինել երաժշտության ստեղծման ամենահիմնական, ամենապարզ կամ հաճախ կրկնվող մասերի առումով»,- ասել է Ծին Սյու Կընը։

Շընճըն քաղաքի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր պարող, «Վին Չուն» պարային դրամայի գլխավոր դերակատար Չան Հոն Ծին ընդգծել է, որ գրական և գեղարվեստական ստեղծագործությունները մարդկանց համար իմաստի ստեղծման կարևոր միջոցներ են։ Արհեստական բանականության ստեղծած «արվեստի գործերը» նման են լաբորատորիայում աճեցրած ադամանդների. ունեն ֆիզիկական բոլոր հատկությունները, սակայն դրանցում միշտ բացակայելու է ավանդական արժեքը, որը փոխանցվում է՝ ստորգետնյա մագմայում կարծրանալով։

Այս կարծիքներն ուղղակիորեն մատնանշում են AI-ի ստեղծագործությունների հիմնական վիճելի հարցը՝ կարո՞ղ են իրական կյանքի փորձ չունեցող մեքենաները փոխանցել մարդկային զգացմունքների խոր ռեզոնանսը։

Տեխնիկական վերլուծաբանները լավատեսորեն են տրամադրված այս հարցում։ Գիտաֆանտաստիկ ժանրի գրող Չըն Ցյո Ֆանը, որը 2017 թվականից իր ստեղծագործություններում ուսումնասիրում է մարդ-մեքենա համագործակցությունը, ասել է, որ DeepSeek-ի չինարենի ընդունակություններն ապշեցուցիչ են, և նույնիսկ պոեզիայի և այլ փոքրածավալ ստեղծագործությունների տեսանկյունից արդեն կարող է գերազանցել ստեղծագործողների 90 %-ին։

Սակայն Հուան Լի Հայը դեռևս համոզված է, որ ստեղծագործելու ոգեշնչման հիմքը մարդկանց կողմից աշխարհի ընկալումն է, ինչպիսիք են՝ հպումը, հոտառությունը և կյանքի այլ փորձերը։ AI-ը մարմին չունի, այն չի կարող իսկապես «դիպչել» աշխարհին։ «AI-ը կարո՞ղ է զգալ, որ քամին փչում է այստեղ։ Անգամ, եթե ապագայում մարդիկ և մեքենաները միավորվեն, պոեզիայի յուրահատկությունը կմնա անհատի հոգևոր անկրկնելիությունը»։

Սրա հետ համաձայն է նաև գրող Վեյ Վեյը։ Նրա կարծիքով, AI-ի զարգացումը իսկապես գրողների համար բավականին լուրջ բարդություններ է առաջացնում, բայց նա կարծում է, որ մարդու ստեղծած գրականությունն անփոխարինելի է։ Տխրությունը և ուրախությունը, անհանգստությունն ու դրանց պատկերումը գրելու ընթացքում, ինչպես և չինական գրի յուրացումն այն ամենն են, ինչն արհեստական բանականությունը չի կարող զգալ։ Վեյ Վեյն ընդգծել է, որ գրականության էությունը «մարդաբանությունն» է և մարդկային զգացմունքների ու մտքերի յուրօրինակ արտահայտումը։ AI-ը կարող է ընդօրինակել մարդկային լեզուն և մտքերը, սակայն չի կարող իսկապես հասկանալ մարդկային զգացմունքների խորությունն ու բարդությունը։ Գրական ստեղծագործությունները ոչ միայն խոսքի համադրություն են, այլ նաև հոգու երկխոսություն. «Այս դարաշրջանում, հավանաբար, մենք՝ գրողներս, պետք է ամուր պահենք գրականության սկզբնական նպատակները, օգտագործենք գիրը՝ ուսումնասիրելու մարդկային բնության խորքերը, արձանագրելու ժամանակների փոփոխությունները և փոխանցելու իրական զգացմունքները։ Գրականության ուժը մարդկանց սրտերին դիպչելու և արձագանք ստանալու կարողության մեջ է։ Սա Արհեստական բանականությունը փոխարինել չի կարող»։

Գրականության և արվեստի կոորդինատների վերականգնում ալգորիթմների ալիքում

Հետ նայելով պատմությանը՝ գրելու գործիքների յուրաքանչյուր փոփոխություն վեճ է առաջացրել արվեստի և ստեղծագործությունների վերաբերյալ, սակայն յուրաքանչյուր տեխնոլոգիական հեղափոխություն, ի վերջո, հանգեցնում է ոչ թե ստեղծագործողների վախճանի, այլ ստեղծագործելու տարատեսակ ձևերի ի հայտ գալուն։ Անկախ վերը նշված հարցերի պատասխաններից,  մարդ-մեքենա սիմբիոզը, կարծես թե, ապագայում ընդհանուր միտում է դառնալու։ AI-ի՝ մարդկանց ստեղծագործությունները փոխարինելու մասին մտածելու փոխարեն ինչու՞ չփոխել մեր մտածողությունը և մտածել, թե ինչպես կարող ենք վերականգնել գրականության և արվեստի կոորդինատներն ալգորիթմների ալիքում։

Ավելի ու ավելի շատ գրողներ, մշակույթի և արվեստի գործիչներ են գիտակցում, որ AI-ի դարաշրջանում գրական և գեղարվեստական ստեղծագործություններն անխուսափելիորեն կհանգեցնեն ավելի մեծ խնդիրների։

«Կանգնելով մարդ-մեքենա համագործակցության կրիտիկական կետում՝ մենք պետք է զգուշանանք «ինքնագործիքավորմամբ» օտարման վտանգից և հրաժարվենք տեխնոլոգիաների հանդեպ լուդդիտական վախից»,- նշել է Չըն Ցյո Ֆանը։ Հավանաբար, ժամանակն է, որ գրականությունը վերադառնա իր ամենաիսկական և պարզ սկզբնաղբյուրին՝ հոգու ուսումնասիրություն, ազատ արտահայտում, գեղեցկության, զգացմունքների և մտքերի բացահայտում, որոնք երբեք չեն ապրել նախնիները։

Գրող Չըն Չոն Ճընը ենթադրում է, որ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում շատ տարածված կլինեն գրելու՝ նախ մտավոր, այնուհետև արհեստական մեթոդները. «Տեխնոլոգիական միտումն անշրջելի է, և գրական ստեղծագործություններն, անշուշտ, կհանգեցնեն արտադրական նոր օրինակների ի հայտ գալուն։ Ապագայում տեքստ, աուդիո և վիդեո սիմբիոզն ավելի տարածված կլինի»։ Չըն Չոն Ճընը կարծում է, որ գրական ոճի տեսանկյունից AI-ն առաջինը կներթափանցի արձակ պոեզիա, հրապարակախոսական գրառումներ, կարճ ակնարկներ և առցանց գրականություն, իսկ երկար տեքստերով լուրջ վեպերի ստեղծումը, հավանաբար, կլինի ամենավերջին ոլորտը, որն այն «կհեղեղի». «Գրական ստեղծագործությունների նոր դարաշրջանն արդեն եկել է»։

Համակարգչային գիտությունների իմացությամբ գրականության պրոֆեսոր, Արևելյան Չինաստանի մանկավարժական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի դեկան Վան Ֆընը վստահորեն կանխատեսել է, որ 10 տարի անց արհեստական բանականությունը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ գրականության ոլորտում. «Ներկայում մեր աշխատանքի նպատակն այն է, որ ավելի շատ մարդիկ վայելեն ստեղծագործելու ուրախությունն ու հաջողության զգացումը։ Իհարկե, ստեղծագործության որակը և գրական արժեքը դեռևս կախված են նրանից՝ արդյո՞ք սկզբնական գաղափարը բավականաչափ լավն է, թե՞ ոչ»։

Եթե «մարդ-մեքենա համագործակցությունը» դառնա նորմ, ի՞նչ տեղի կունենա գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակային իրավունքների հետ։ Ինչպե՞ս տարբերակել AI-ի և մարդու ներգրավվածության հարաբերակցությունը։ Ինչպե՞ս ապահովել ստեղծագործության բնօրինակությունը։

Անկասկած, «մարդ-մեքենա համագործակցությունը» դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Այս հեղափոխությունը, որն սկսվեց տեխնոլոգիաներով, ի վերջո, կվերադառնա գրականության ամենահին դատողությանը՝ ինչպե՞ս գիրը դարձնել մարդկային գոյության վկայություն։

Աղբյուր՝ ycwb.com 

Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show