Նիհարելու համար անհրաժեշտ 3 ըմպելիքների պատրաստման բաղադրատոմսեր
ЛАЙФHealth.tert.am-ը գրում է.
Այս ըմպելիքները կարող են մաքրել օրգանիզմն ու արագացնել նյութափոխանակությունը:
Ձեզ ենք ներկայացնում 3 ըմպելիքների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն մաքրել օրգանրզմը, արագացնել նյութափոխանակությունը, բթացնել քաղցի զգացումն ու ամրացնել իմուննային համակարգը:
1.Հիդրոմել
Բաղադրատոմսը. 1 բաժակ տաք ջրի մեջ ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Ընդունել այն օրական 3 անգամ ուտելուց առաջ:
Ազդեցությունը.Այդ ըմպելիքի մեջ պարունակվող վիտամին С-ն նպաստում է օրգանիզմից թունանյութերի դուրս բերմանն ու բարձրացնում է իմունիտետը:
2. Վարսակի կիսել
Բաղադրատոմսը. 200 գրամ վարսակը լցնել 3 լիտրանոց բանկայի մեջ, ավելացնել այնտեղ 0.5 բաժակ կեֆիր, 1 ճաշի գդալ թթվասեր ու 1.5 լիտր ջուր: Տարան ամուր փաթաթել մարլայով ու դնել տաք տեղ` թթվելու համար: Այնուհետև քամել, տեղափոխել մեկ այլ տարայի մեջ ու եփել մարմանդ կրակի վրա, պարբերաբար խառնելով: Խմել ուտելուց կես ժամ առաջ` 0.5 բաժակ:
Ազդեցությունը.Այս ըմպելիքը բարելավում է նյութափոխանակության գործընթացն ու ամրացնում է իմունիտետը:
3. Դարչինով ու մեղրով ըմպելիք
Բաղադրատոմսը. Լցնել 0.5 թեյի գդալ դարչինը 200 մլ եռացրած ջրի մեջ: Թողնել սառի, ապա ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու սառեցնել 2 ժամ սառնարանում: Ընդունել քնելուց առաջ ու առավոտյան քաղցած վիճակում:
Ազդեցությունը. այն պարունակում է օրգանիզմը մաքրող հատկություններ ու արագացնում է նյութափոխանակությունը մի քանի անգամ, ինչպես նաև բթացնում է քաղցի զգացումը:



