Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հղի կին է մահացել, ի՞նչ եք արել», «Գերանդին առնե՞նք, ընկնե՞նք դատարանների հետևից». Վարդանյան-Փաշինյան հարցուպատասխան

ВИДЕО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Երեք տարի առաջ վարչապետի շարասյունը մահացու վրաերթի ենթրակեց հղի կնոջը, եւ երեք տարի անց մենք ունենք անընդհատ ձգձգվող դատավարություն, ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որեւէ մեկը մեկ օր անգամ պատասխանատվություն չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվել էդ մարդիկ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Այս ֆոնին Սոնա Մնացականյանի հայրը արդեն սիրտանոթային խնդիրներ ունի, վերջին նիստին  հորեղբայրը կաթված է ստացել: Որեւէ մեկը կարո՞ղ է  հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե այդ ո՞նց է ստացվում, որ երբ հարցը վերաբերում է որեւէ ՔՊ-կանի, օրինակ, ձեր ուղղությամբ խնձոր նետածին, օրինակ, Սամվել Վարդանյանին, միանգամից րոպեներ է տեւում մարդկանց հայտնաբերել, սովորաբար կալանավորելը ու պատիժը: Իսկ երբ հարցը վերաբերում այսպիսի  դեպքերին, երբ պատռասխանատվությունը ձեզ է վերաբերում, որեւէ հետեւանք դա չի ունենում: Ստանդարտների երկակիությունը, հովանավորչությունը, դատական գործերին միջամտությունը էլ ո՞նց է լինում, պողով-պոչո՞վ է լինում»,-ասաց նա:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ դուք հարց տալի ասում էինք, թե մեր դեպքում դատական համակարգն լրիվ այլ կերպ է գործում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հետեւից ասաց. «Էդ լո՞ւրջ եք ասում»: Որովհետեւ իր դեմ մահափորձի գործով մինչեւ այսօր որեւէ մեկտ դատապարտված չէ: Ես կարող եմ բերել իմ անձնական օրինակ, երբ մի շարք  աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որն ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում:

Էլ չեմ ասում, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր է, որ պարտվում են: Գալիս ենք այստեղ՝ ասում եք՝ բռնապետություն է, մարիոնետային դատական համակարգ է, մեկ էլ լուրերը կարդում ենք, տեսնում ենք մեր խմբակցության պատգամավորը դատական գործը պարտվել է, մյուսը էլի պարտվել է: Դա ո՞նց է լինում»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով կոնկրետ գործից, վարչապետն ասաց, որ իր հեռախոսահամարը տվել է տուժողին եւ վերջին անգամ իրեն գրել է 2022-ի հունիսին:

«Հիմա դուք ինչի՞ եք ինձ ասում, դուք մի կողմից ասում եք՝ դատական համակարգը պետք է անկախ լինի, դուք ունեք որեւէ հիմք, որ ես միջամտություն եմ արել գործի՞ն: Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում ու ապացույց լինել: Եթե մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք դա:

Այն, որ իմ գործերով մարդիկ հանգիստ, ազատ իրենց համար պտտվում են, դա վկայում է այն մասին, որ ես այդ գործից հետո մի անգամ հեռախոսը չեմ վերցրել, մեկից մի բան չեմ հարցրել: Ես որեւէ անգամ հեռախոսը չեմ վերցրել ու որեւէ հրահանգ չեմ տվել: Լա՞վ եմ արել, թե՞ վատ: Լավ եմ արել:

Ես դատական համակարգի ներկայացուցիչներին էլ եմ ասում, որ հասկանում եմ, որ դատական համակարգը այս-այս խնդիրներն ունի, բայց ձեզ ոչ ոք փողոցում չի ասում՝ էս մեկին ինչի բռնեցիք, էն մեկին ինչի բաց թողեցիք: Հանրությունը որեւէ դատավորի անունը չգիտի, այդ բոլորն ինձ են ասում, ինձ տվեք պատասխաններ, որ կարողանամ մարդկանց պատասխան տալ:

Ընդդիմությունն ասում է՝ բոլորը նստած են ձեր հրահանգով, կամ նստած չեն ձեր հրահանգով: Փողոց ենք դուրս գալիս, ասում են՝ բոլորը նստած չեն ձեր հրահանգով: Մեր հրահանգով չի:

Եկեք փոխենք կարգավորումները, տվեք ինձ պատասխանատվությունը դատական համակարգի, գամ ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»,- հայտարարեց Փաշինյանը:

Քրիստինե Վարդանյանը նկատեց, որ բռնապետության մասին պնդումները գալիս են փաստերից. «Դրանք գալիս են համացանցում հրապարակված այն ձայնագրություններից, որով դուք Արթուր Վանեցյանին, մյուս պաշտոնյաներին ուղիղ ցուցում եք տալիս կլանավորել-չկալանավորելու: Որ դուք հեռախոս եք վերցնում ու զանգում, դրա մասին վկայում է ԲԴԽ նխագահի պշտոնը զբաղեցնող մարդու հրաժարականը՝ Վոթսափով SMS ստանալուց հետո: Երկրորդը, հղի կին է մահացել, երբ որ ձեր դատական համակարգին դուր չի գալիս, այն, ինչ կատարվում է, ԲԴԽ-ն տեսանյութեր է նկարում, որ նիստերը իրենց ուզած արագությամբ չեն դնում: Էս դեպքում տեսանյութեր չեն նկարահանվել»:

Փաշինյանը կրկնեց, որ ինքն էլ է ասում, որ դատական համակարգում լավ չեն աշխատում. «Ո՞րն է ճանապարհը, գերանդին առնենք, ընկնենք սրա, նրա հետեւի՞ց: Ճաապարհը բարեփոխումները շարունակելն է: Հիմա եթե ձայն տանք, Արարատ Միրզոյանը կարող է այդ նույն հարցերը բարձրանել, բայց մենք մեզ զսպում ենք, որովհետեւ հավասարակշռությունները պետք չի կորցնել, իշխանության բաժանման սկզբունքը, դատարանի անկախության սկզբունքը պետք է պահել: հետեւաբար, ձեր հարցն ինձ ուղղված չէ»,- իր խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы