Մինչև վերջ պիտի պայքարենք,-ասում էր Ռուբեն Վարդանյանը. ասեց, պայքարեց ու նույնիսկ թշնամու բանտում պայքարում է. Արմեն Խաչիկյան
ОБЩЕСТВОՄինչև վերջ պիտի պայքարենք-ասում էր Ռուբեն Վարդանյանը։
Ասեց, պայքարեց ու նույնիսկ թշնամու բանտում պայքարում է:
Ո՞վ է Ռուբենին ուղարկել Արցախ ու ո՞րն է Ռուբենի շահը !!!
Շատ հակասական ստացվեց Ռուբեն Վարդանյանի արցախյան պաշտոնավարումը, պաշտոնից հեռացումն ու անզիջում պայքարը։ Այն ժամանակ Ռուբենին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում միանշանակ չէին ընկալում, կասկածի տակ դնում նրա իրական շահագրգռվածությունը։
2022-ի սեպտեմբերին միլիոնատեր Ռուբենը Վարդանյանը, ով իր բիզնես գործունեությամբ և բարեգործական նախաձեռնություններով բարձր հեղինակություն և առավելագույն ապահովվածություն ուներ, հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, թողեց բացարձակապես ամեն ինչ և տեղափոխվեց Արցախ։
2022-ի նոյեմբերի 4-ին նշանակվեց Արցախի պետխանարար, ահռելի աշխատանք կատարեց երեքուկես ամսում, Արցախի հիմնահարցերը բարձրաձայնեց միջազգային ասպարեզում, իսկ 2023-ի փետրվարի 23-ին հեռացումից հետո հայտարարեց․ «Ես ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի»։ Հատկանշական է, որ Ալիեվի պահանջներով Ռուբենին բազմից «հորդորեցին» հեռանալ պաշտոնից, բայց նա չհեռացավ, մինչև գործող նախագահը նրան չհեռացրեց։
Ռուբենին Արցախ է ուղարկել իր խիղճն ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը, իսկ նրա շահը հայի ազգային շահն է։
Այն ժամանակ բազմաթիվ բանավեճեր եմ ունեցել շատ տարբեր մարդկանց հետ, ովքեր կասկածելի ենթատեքստ ու տողատակ էին փնտրում Ռուբենի ազգանվեր վարքի մեջ, բայց դե, փաստորեն, լինում են պարզապես հայրենասեր մարդիկ։ Ադրբեջանի տեղեկատվական դիվերսիաներին գրկաբաց են ընդունում նաև հայաստանյան տարբեր հանրային գործիչ ինքնահռչակված գործիքները։
Ցավոք, շատերը չհավատացին նրան։
Ռուբեն Վարդանյանին վերջին անգամ հանդիպեցինք Արցախի պետնախարարի իր աշխատասենյակում 2022-ի դեկտեմբերի 11-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի փակվելուց մեկ օր առաջ։ Ասում էր․ «Մինչև վերջ պիտի պայքարենք։ Ճգնաժամից դուրս գալու ելքեր միշտ էլ կան»։ Աշխատասենյակի պատը սև էր ներկել ու դարձրել էր գրատախտակ, վրան քարտեզագրել խնդիրներն ու լուծումները։ Ճգնաժամային կառավարչի դերում մեջ իր բազմամյա փորձն ու գիտելիքը փորձում էր կիրառել Արցախին ողբերգական վիճակից դուրս հանելու համար։
Ցավոք, չստացվեց նրա փորձը։
Հիմա նույնիսկ թշնամու բանտում ֆիզիկական ու հոգեբանական ճնշման ներքո գտնվելով, Ռուբենը պայքարում է հանուն իր հայրենիքի, ընդ որում շատ ավելի ուժեղ դիրքերից, քան կառավարության շենքի փափուկ աթոռներին բազմածները։ Նրա խոսքից թվում է, թե հրաժեշտ է տալիս, բայց նրա ձայնից հնչող ցավն ու դառնությունը միևնույն ժամանակ ուղեկցվում է կամքով ու պայքարի ոգով։
Աստված առաջ, ճգնաժամից դուրս գալու ելքեր միշտ էլ կան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



