Մարտուն Գրիգորյանը ներկայացրել է Գյումրու ավագանու՝ իր ղեկավարած դաշինքը
ОБЩЕСТВОԱժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարել է Գյումրու քաղաքապետի ընտրություններին «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքով մասնակցության մասին։ Գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց դաշինքի անդամներին, նրանց անցած ուղին և խոսեց տասնյակ տարիներ Գյումրի քաղաքում իր կատարած բարեփոխումների և ապագա ծրագրերի մասին։
Մարտուն Գրիգորյանի անցած քաղաքական ճանապարհը մշտապես եղել է համաքաղաքացիների աչքի առջև։ Նա այն պատգամավորն է, ում գործունեությունը մշտապես ուղղված է եղել քաղաքի հոգսերին և զարգացմանը։
«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններից։
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն արդեն 18 տարի քաղաքական դաշտում է, հմուտ է քաղաքական ուժերի ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բաշխման հարցում՝ ի շահ Գյումրի քաղաքի։ Նա մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում Գյումրու քաղաքաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնությանը։ Ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ, քաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար Մարտուն Գրիգորյանն ու իր թիմը պատրաստ են վերցնել պատասխանատվություն և քրտնաջան աշխատել` քաղաքը բարեկարգելու և գյումրեցիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



