Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռազմաքաղաքական նոր իրողությունները «ստիպում» են մեզ փոփոխել մեր մոտեցումները

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն մոտ քառորդ դար է ՀՀ/ԼՂՀ-ը Ադրբեջանի հետ գտնվում է ռազմական հակադրության մեջ, որի ներքո նրանք տարբեր փուլերն են անցել՝ ակտիվ պատերազմից մինչև հրադադար, ապա նորից սահմանային ակտիվություն: Այս ողջ ընթացքում հակադրության կողմերի բանակներն անցել են ինստիտուցիոնալ բարեփոխումների մի շարք գործընթացներ՝ վերածվելով ռազմական բավական կուռ միավորների, որոնք ավել կամ պակաս հաջողությամբ ունակ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:
Տրամաբանական է, որ նշված ժամանակահատվածում երկու կողմերի որդեգրած ռազմական մոտեցումներում, ռազմական մարտավարության մոդելների ընտրության հարցում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Դրանք այսօր արտացոլված են երկրների ընդունած ռազմական պարադիգմերում, որոնց հիմքով էլ մինչ օրս պետությունները կառուցում են հնարավոր լայնածավալ պատերազմի իրենց տեսլականները: Եթե հայկական կողմը ավանդաբար առաջնորդվել է «արձագանքման-պաշտպանական» գործելաոճով, ապա Ադրբեջանը հարձակողական վարք է ընտրել: Սա հասկանալի է, քանի որ Ադրբեջանը հակամարտության ռազմական փուլում պարտվել է, ունի տարածքային կորուստներ, հետևաբար ամեն գնով ռևանշի հասնելու վարք է դրսևորում:

Սակայն հարկ է նշել, որ կոնֆլիկտի ընկալումը տարիների ընթացքում փոխակերպվել է, և այսօր ՀՀ-ն իր պաշտպանական քաղաքականության ռազմավարական վերանայման քայլեր է ձեռնարկում՝ այն դարձնելով առկա ռազմաքաղաքական իրավիճակին առավել համահունչ:

Այսօր ՀՀ-ն անցում է կատարում նախահարձակ մոտեցումներով հակառակորդի ակտիվությունը ճնշելու գործելաոճի, որն առավել մոբիլ է, հասցեական ու իրավիճակին համարժեք: Խոսքը «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի գործարկման մասին է, որը ենթադրում է «Դիտարկում-կողմնորոշում-որոշում-գործողություն» մարտավարական քայլերը: Սա ռազմական վարքի այնպիսի ձև է, որը նախատեսում է ռազմական պայմաններում առկա խնդրի ֆիքսացիա, իրավիճակի գնահատում, դրան համապատասխան գործողության ձևի օպերատիվ որոշում ու իրականացում: Այսինքն սա գործնականում ակտիվ նախահարձակ պաշտպանությունն է, որն իր առջև խնդիր է դրել հակադարձել հակառակորդի քանակական աճին որակական գործելաոճով՝ տեղերում ազդեցության առանցքային բաղադրիչների մասով հակառակորդի նկատմամբ հասնելով դոմինանտության անհրաժեշտ մակարդակի:

Սա կարևոր փոփոխություն է, որը տեսանելի ազդեցություն կունենա կողմերի ռազմական ներուժը գործնական իրացման պայմաններում:

Մինչդեռ, եթե փորձենք գնահատել հակամարտող կողմերի բուն ռազմական հզորությունները, ապա ինչպես կենդանի ուժի, այնպես էլ մի շարք զինատեսակների քանակական ու տիպային ցուցանիշներով կողմերը ընդհանուր առմամբ համադրելի են: Ուժային հարաբերակցության առկա իրավիճակում, եթե Բաքուն ձեռք է բերում իրեն առաջարկվող գրեթե ամեն տիպի ու տեսակի՝ հիմնականում հարձակողական զինանոց, ապա Երևանը առաջնորդվում է հնարավոր պատերազմի ու հակառակորդին հակադարձելու առավել իրատեսական տրամաբանությամբ: Ասենք, եթե Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է/էր ծախսում օդուժի քանակի ավելացման ու նոր տեսակների ձեռքբերման վրա, մենք արդիականցնում ենք մեր ՀՕՊ համակարգերը, որով այդ օդուժի գերակայությանը կարող ենք համակշռել: Սա տնտեսապես շահեկան է, իսկ ռազմական առումով՝ խելամիտ: Տնտեսված հավելյալ միջոցները կարողանում ենք ներդնել մարտավարական այլ ոլորտներում առկա խնդիրները լուծելուն:

Անդրադառնալով հակամարտության կողմերի տիրապետման տակ առկա ռազմական միջոցներին՝ նշեմ, որ զինատեսակների քանակական ու տեսակային հարաբերակցության առումով կողմերը տիրապետում են բավական լուրջ զինանոցի, որի մեջ ներառված են ինչպես ժամանակակից համազարկային համակարգեր՝ «Սմերչ», «Ուրագան» և այլն, ՀՕՊ տեխնիկա՝ «Ս-300»-ներ, հրետանային ժամանակակից զինտեխնիկա ու հրթիռային համակարգեր՝ «Տոչկա-Ու», «Սկադ» և այլն:
Ավելին՝ ռեգիոնի ուժային հարաբեկացության ներկա status quo-ի պահպանման վրա ազդող զինատեսակներ են առկա, որոնց մասին երկրները (կամ գոնե նրանցից մեկը) դեռևս չի բարձրաձայնում:

Կարծում ենք, որ մի կողմից՝ ԼՂ շփման գոտում առկա ուժային հարաբերակցությունը, մյուս կողմից՝ ՀՀ-ի պաշտպանական քաղաքականության ռազմավարական/մարտավարական վերանայման գործընթացում նոր մոտեցումները բավական տեսանելի արդյունքներ կտան ԼՂ շուրջ առկա status quo-ի փոփոխմանն ուղղված քայլերը բեկանելու ուղղությամբ: Նոր մոտեցումները, որոնք իրենց բավական արդյունավետ դրսևորել են Մերձավոր Արևելքի նման բարդ ռեգիոնում, համապատասխան տեխնիկական համալրման պարագայում ամենայն հավանականությամբ լավագույնս կդրսևորեն իրենց առաջադրված խնդիրների լուծման հարցում:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%