Մաքուր օ՞դ, թե՞ մարզասրահ. Որն է ավելի օգտակար
ЛАЙФՏոնական շրջանն անցավ ու շատ կանանց մոտ մնաց հավաքած ավել քաշից ազատվելու խնդիրը, ինչի համար նրանցից շատերը ձգտում են վազել: Բայց ո՞րն է վազքի ամենաարդյունավետ միջոցը՝ վազքը մաքուր օդի՞ն, թե՞ մարզասրահում:
Պարզվում է՝ ամերիկյան Էկզետերա համալսարանում կատարվել են ուսումնասիրություններ մաքուր օդին և մարզասրահում վազքով զբաղվող մարդկանց շրջանում: Պարզվում է, որ մաքուր օդին մարդու կողմից արագություն հավաքելու համար ներդրած ջանքն «արժե» մարզասրահում ընդամենը կոճակի մեկ սեղմում, որը փոխում է մարզասարքի արագությունն ու ուղղությունը:
Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ մազրասարքով մարզվելիս մարդը երբեմն գերագնահատում է վազքի իր արագությունը: Անվտանգության տեսանկյունից, իհարկե, մարզասրահում ավելի ավտանգ է, սակայն դրսում վազելիս անձն արևի ճառագայթներից ստանում է D վիտամին, ինչը չկա մարզասրահում:
Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզասարքով մարզման ընթացքում երկար ժամանակ մոնոտոն շարժումները կարող են հանգեցնել ոսկրային ու մկանային տրավմաների, ուստի խորհուրդ է տրվում, այնուամենայնիվ, մարզասրահը նախընտրած մարդկանց, անընդհատ փոխել սարքի արագությունն ու թեքման աստիճանը:



