Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արվեստի հնագույն տեսակներից մեկը, որ գալիս է վաղնջական ժամանակներից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար է պատկերացնել որևէ խնջույք, տոնահանդես, որն անցնի առանց պարի: Պարն արվեստի ձև է, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ունենում՝ ստեղծելով կոմպոզիցիա։ Պարի ծագման պատմությունը սկսվել է հին ժամանակներից։ Այն արտահայտում էր վաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով: Ի հաստատումն ասվածի՝ կարելի է նշել, որ նման գործողության առաջին պատկերները կան անգամ մ.թ.ա. 6-8-րդ դարերի ժայռապատկերներում։

Հարկ է նշել, որ ի սկզբանե պարը հեռու էր ժամանցային և մշակութային բնույթ ունենալուց։ Դա հաղորդակցության, ինքնարտահայտման, կրթության, նույնիսկ զանգվածային ազդեցության միջոց էր։ Հնում մարդիկ բոլոր կարևոր իրադարձությունները (ծնունդ, մահ, սեր, պատերազմ, որս և այլն) արտահայտում էին ծիսական պարերով, որոնք հաճախ կրկնօրինակում էին տարբեր կենդանիների սովորություններն ու շարժումները։ Նման խորեոգրաֆիկ ստեղծագործությունների սյուժեները հիմնականում կենցաղային բնույթ էին կրում: Դրանց օգնությամբ մարդիկ դիմում էին աստվածներին, արտահայտում իրենց զգացմունքները և բարձրացնում իրենց մարտական ոգին ճակատամարտից կամ որսից առաջ: Նման ծիսական պարերը նպաստում էին ընդհանուր կազմակերպվածությանն ու առավելագույն համախմբվածությանը, ինչը շատ կարևոր էր այն ժամանակներում։

Շատ հաճախ պարերն օգտագործվում էին որպես բավականին հզոր գործիք մարդկանց զանգվածային ազդեցության և ուժեղ մանիպուլ յացիայի համար։ Նման պարերի ամենավառ օրինակներից են շամանների ծիսական ու աֆրիկյան պարերը։ Երաժշտական գործիքների (հիմնականում՝ հարվածային) ռիթմի և պարային շարժումների տեմպի համադրությունը, որը շատ սահուն դառնում էր ավելի բարդ և արագ, շատ ուժեղ ազդեցություն էր գործում այդ ծեսի մասնակիցների վրա: Նման խորեոգրաֆիկ կոմպոզիցիաները օգտագործվում էին մարդկանց տրանս վիճակի մեջ դնելու համար, որպեսզի հասնեն որոշակի ազդեցության և հատկապես զանգվածային հանգստի:

Մարդկության զարգացմանը զուգընթաց՝ զարգացել է պարը, քանի որ այն կյանքի անբաժան մասն էր: Հասարակություն և մշակույթ հասկացությունների հասունացման հետ մեկտեղ շարժումների ամբողջությունը ձեռք է բերել «ձև», հասկացություն և լցվել իմաստով ու ներդաշնակությամբ, այսինքն՝ դարձել պար իր ժամանակակից իմաստով։

Յուրաքանչյուր մշակույթ ուներ պարի իր հայեցակարգը, իր նպատակն ու բովանդակությունը: Օրինակ՝ ճապոնացի և չինացի ժողովուրդների խորեոգրաֆիկ ստեղծագործություններն առանձնանում էին իրենց նրբագեղությամբ և հատուկ ռիթմով, յուրաքանչյուր շարժում ուներ իր իմաստային նշանակությունը, իսկ պարն ընդհանրապես կարելի էր համեմատել հիերոգլիֆներ գրելու արվեստի հետ։ Եվրոպայում պարերն ունեին կոմպոզիցիոն բնույթ և մարմնավորում էին մենակատարի և անսամբլի շարժումների ներդաշնակ, անբաժանելի համադրությունը։ Ի տարբերություն ինդոնեզական խորեոգրաֆիայի, որը հիմնված էր ֆիքսված խիստ քայլերի վրա, հնդկական պարարվեստը լցված էր սահուն շարժումներով, որոնք արտահայտում էին տրամադրություն և տարբեր զգացողություններ։ Հարկ է նշել, որ հնդկական պարերն են համարվում ամենահինը։ Ըստ հինդուական լեգենդի, Շիվա աստվածը, կատարելով գեղեցիկ պար, ընդհանուր քաոսից ստեղծեց Տիեզերքը։

Իսկ ժամանակակից պարերի պատմությունը սկսվել է 50-ական թվականներին ռոքն-ռոլի ի հայտ գալով։ Այդ տեսակի պարը իսկական հեղափոխություն էր հասարակության մեջ։ Իր արտաքինով փոխվել էին երիտասարդների հագուկապը, վարքագիծը և նույնիսկ բարոյական սկզբունքները։ Ռոքնռոլը երաժշտության համադրություն էր, որը միահյուսում էր եվրոպական և աֆրիկյան մոտիվները, պարային շարժումները, որոնք ցույց են տալիս որոշակի ագրեսիվություն, բարդ պահումները և անգամ անփույթ վերաբերմունքը զուգընկերոջ նկատմամբ։

Շատերը խորեոգրաֆիայի այդ տեսակը համարում էին արատավոր և անընդունելի պարկեշտ մարդկանց համար։ Բայց, չնայած դրան, ռոքն-ռոլը լավ խթան հաղորդեց հսկայական թվով պարերի նոր տեսակների առաջացման ու զարգացման համար, որոնք այսօր էլ շատ տարածված են ամբողջ աշխարհով մեկ:

Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյաքի և բնության հանդեպ:

Հայկական ավանդույթների և հատկապես պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:

Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո հայկական պարը, միևնույնն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе