Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Յուրօրինակ շինություններ

ЛАЙФ

Աշխարհի մի քանի հետաքրքիր շենքերի մասին

Երբեմն դրանք լինում են թեք, կլոր, գլխիվայր կամ չափազանց տարօրինակ, ինչի շնորհիվ էլ հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում:

Եթե պիտանելիության տեսակետից կարծիքները, իրոք, իրարամերժ են, թե նման կառույցները միայն էսթետիկական հաճույք են պատճառում և նախատեսված չեն բնակեցման կամ լիարժեք օգտագործման համար, ոմանց կարծիքով էլ` հակառակը, հենց արտասովոր ճարտարապետական գիծը կամ յուրօրինակ տեսքն է դրդում ընտրել այդ կառույցը որպես հանգստի կամ բնակման վայր կամ պարզապես դարձնում այն ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Ամեն դեպքում նման տարօրինակ, բայց աչքի համար այդքան գրավիչ և ոչ տիպային կառույցների կառուցումը շարունակվում է էլ առավել կրեատիվ մտքով:

Երաժշտական տունը

Դաշնամուրի և ջութակի ձևով կառուցված այս տունը գտնվում է Չինաստանի Հուէյ նահանգում:

Շենքի մուտքը սկսվում է ջութակից, որի մեջ ներկառուցված են աստիճաններ և վերելակ:

«Բաբլ» հյուրանոցը

Ֆրանսիական Bubble հյուրանոցը ամենաինքնատիպ և հետաքրքիր հյուրանոցներից մեկն է: Ֆրանսիացի դիզայներ Պիեր-Ստեֆան Դյումայի կողմից կառուցված “Բաբլ” հյուրանոցի սենյակները թափանցիկ են, ինչը հնարավորություն է տալիս համահունչ լինել եղանակային պայմաններին: Ի դեպ, լողասենյակը թափանցիկ չէ, հավանաբար, մի քանի տարի անց` դրան էլ կհասնենք :)

Նման կրեատիվ հյուրանոցային համարների ստեղծման դեպքում մեծ դեր են ունեցել բոլորիս քաջ ծանոթ Սուրբ ծննդյան ապակեպատ կլոր հուշանվերները:

Պրահայի Պարող տունը

Պրահայի այս պարող տունը Չեխիայի մայրաքաղաքի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկն է: Ինչո՞ւ պարող տուն. անվանումը պատահական չէ: Շինությունը բաղկացած է երկու մասերից, երկու պարողներից` ի պատիվ Ջինջեր և Ֆրեդ հայտնի հոլիվուդյան պարային զույգի:

Կլորաձև շենքի տանիքին գտնվում է ռեստորան, իսկ այս շինության մեջ իրենց աշխատաժամերն են սպառում մի շարք միջազգային կազմակերպություններ:

Թեք տնակը Լեհաստանում

Եթե հայտնվեք Լեհաստանի Սոպոտ քաղաքում, կլսեք այս թեք տան մասին բազմաթիվ ասեկոսեներ, թե այստեղ ապրում են թզուկներ, այն օժտված է կախարդական հատկություններով և այլն: Իրականում այս հետաքրքիր թեք կառույցում գտնվում է առևտրային կենտրոն:

Եվս մեկ «ծուռ» տուն Ավստրիայում

«Ծուռ» անվանումն այդքան էլ չի վերագրվում շինության թեքությանը, ավելի շատ բնակիչներն են այդպես այն կոչում` տարօրինակության և անհավասարության պատճառով:

Ավստրիական Վիեննայում գտնվող այս շինության ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի կարծիքով` մարդիկ չպետք է ապրեն միևնույն չափերի բնակարաններում, այլ դրանք պետք է տարբերվեն իրենց գույներով, արտաքին ձևերով և նույնիսկ պատուհանների տեղադրման դիրքով:

Շարունակում ենք թեքության թեման` «Թեք տուն» Մեծ Բրիտանիայի Դուդլի քաղաքում


Մեծ Բրիտանիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն ամենևին էլ նախատեսված չի եղել լինել թեք և դառնալ այսքան հայտնի: Թեքությունն առաջացել է ժամանակի հետ, երբ շինության մի հատվածի տակ հողը նստել է:

Պիզայի հանրահայտ աշտարակը

Խոսելով թեք շինությունների մասին, իհարկե, չէր կարող չհիշատակվել Պիզայի աշտարակը:

«Ճաք տված» տունը ամերիկյան Բրենսոնում

Ամերիկյան Բրենսոն քաղաքում գտնվող «Ռիփլի» տունը ծառայում է որպես թանգարան: Կառույցի ճաքերը հատուկ են մտածվել` շինությանը 8-բալլանոց երկրաշարժի ուժգնություն հաղորդելու համար: Այս թանգարանում պահվում են աշխարհի տարբեր անկյուններից հավաքված տարօրինակ իրեր:

Ի դեպ, կառույցի մոտ կանգնեցված է դինոզավրի արձան, որը խժռում է հակառակ ուղղությամբ շարժվող ժամերը, որոնք տարօրինակ կերպով միշտ ճիշտ ժամն են ցույց տալիս:

«Քաղաքային կակտուսը» Ռոտերդամում

Էկոլոգիապես մաքուր տասնյակ շինությունների մեջ արդեն ընդգրկված այս կառույցը վերջնական աշխատանքներից հետո կզարդարի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքը: Արտաքնապես կակտուս հիշեցնող այս շինությունը համարվում է նաև էկոլոգիապես մաքուր կառույցներից մեկը, որի յուրաքանչյուր պաշտգամբ վերածել են փոքրիկ այգու:

Նման մոտեցմամբ շեշտը դրվել է ոչ միայն բնակելի տարածքների օգտակարության, այլև դրանց կանաչապատման վրա: Շինությունը դեռ վերջնականապես ավարտված չէ:

«Հաբիտատ», Մոնրեալ

«Հաբիտատ 67» համալիրը բնակելի տարածք է կանադական Մոնրեալում: Այս բազմահարկ և բազմաշերտ կառույցը դարձել է Կանադայի խորհրդանիշներից մեկը:

Պեկինի Օպերայի տունը

Այս շինությունը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և յորօրինակ կառույցներից մեկը: Ֆրանսիացի ճարտարապետի աշխատանքը գեղեցկացնում է Պեկինը: Օպերայի կառույցը գտնվում է լճի մեջտեղում: Կառույցը հատկապես գեղեցիկ է գիշերային լույսերի ներքո:

Կառույցում տեղավորվել է 3 հիմնական դահլիճ` 2416 և 2017 տեղանոց օպերային և համերգային դահլիճներ և 1014 տեղանոց թատրոն:

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности