Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանը Հայաստանին անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում ոչ այնքան և ոչ միայն այն պատճառով, որ մենք պարտվել ենք Արցախյան պատերազմում, այլ այն պատճառով, որ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը։
Եվ նույնիսկ, եթե խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանը միևնույն է շարունակելու է անհեթեթ պահանջներ ներկայացնել Հայաստանին, մինչև անգամ մի տխուր օր էլ պահանջելու է Երևանը։ Եվ որպեսզի մենք խուսափենք նման ամոթալի և վտանգավոր քաղաքական գործընթացից և մի օր չկանգնենք մեզ համար վտանգավոր պատերազմի շեմին, մենք շատ արագ պետք է լուծենք մեր երկրի անվտանգության խնդիրը, պետք է վերականգնենք Հայաստանի և ռեգիոնի անվտանգության ճարտարապետությունը։
Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալով Արևմուտքից՝ պետք է օգնի Ռուսաստանին, որպեսզի մեր ռեգիոնում նոր ռուսական անվտանգության ճարտարապետություն կառուցվի՝ հակառակ պարագայում այս ճանապարհով մենք Հայաստանը տանում ենք դեպի պետականության կորստի, իսկ մեր ժողովրդին դեպի նոր ամոթալի, ողբերգական և անմարդկային ողբերգությունների։
Մհեր Ավետիսյան
1
Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»
2
Поражение было следствием системы управления. «Паст»
3
Посол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификации
4
«Табу» исторической памяти: «Паст»
5
Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппози...



