Լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի ներկայացուցիչը ՌԴ-ի պահանջով հեռացվել է բանակցություններից. Կրեմլում հերքել են
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը դուրս է մնացել բարձր մակարդակի բանակցություններից, երբ Կրեմլը հայտարարել է, որ չի ցանկանում, որ նրան այնտեղ տեսնել, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին և ռուս պաշտոնյային:
Պաշտոնաթող գեներալը «կասկածելիորեն բացակայում էր» Սաուդյան Արաբիայի գագաթնաժողովներից՝ ինչպես փետրվարին ռուս բանակցողների, այնպես էլ այս շաբաթ ուկրաինացիների հետ, չնայած բանակցությունները նրա իրավասությունն են, հայտնում է BBC-ն։
Հեռուստաընկերության ռուսական աղբյուրը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քելոգին չափազանց ուկրաինամետ է համարում։
«Քելոգը նախկին ամերիկացի գեներալ է, որը չափազանց մոտ է Ուկրաինային։ Նա մեր մարդը չէ, այն տրամաչափի չէ, որը մենք փնտրում ենք», - ասել է ռուս պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քիթ Քելոգը հեռացվել է Ուկրաինայի հարցով բանակցություններից՝ Մոսկվայի խնդրանքով, նշելով, որ Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ-ի ներքին գործերին, գրում է РИА Новости-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ