Ереван, 17.Март.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բազմաչափ աղքատությունն ավելացել է. տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2024 թվականին արձանագրվել է 5,9 տոկոսանոց տնտեսական աճ: Երբ խոսում ենք մակրոտնտեսական ցուցանիշների մասին, լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծության համար, այսինքն՝ տպավորություն չստեղծելու համար, որ խոսքը միակողմանի վերլուծության մասին է, ստիպված պետք է լինենք որոշակի տարանջատիչներով հարցին մոտենալ: Մակրոտնտեսական տեսանկյունից 5,9 տոկոս տնտեսական աճը՝ որպես առանձին ցուցանիշ բացարձակ աճի տեսանկյունից, Հայաստանի տնտեսության պարագայում բնավ վատ ցուցանիշ չէ: Սա պետք է ֆիքսենք: Վատ ցուցանիշ չէ՝ նաև հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 4-ից 5 տոկոսի սահմաններում: Այդ մասին վերահաստատում են միջազգային վարկանիշային կազմակերպությունները, վերազգային կառույցները և այլն: 4-ից 5 տոկոս պոտենցիալ ունեցող տնտեսության համար 5,9 տոկոսանոց աճը, այն էլ՝ հաշվի առնելով, որ այն ապահովվել է նախորդ տարիների աճերից հետո, այսինքն՝ ունենք բազային բավական բարձր էֆեկտ, վատ ցուցանիշ չէ: Բայց հիշենք, որ 2024 թ. բյուջեի հիմքում, իսկ բյուջեն համարեք օրենք, դրված է եղել 7 տոկոսանոց տնտեսական աճ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ անդրադառնում ենք նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշին:

Ընդգծում է՝ 5,9 տոկոսանոց տնտեսական աճը նշանակում է բյուջեի հիմքում դրված 7 տոկոսանոց տնտեսական աճի չկատարում: «Ի՞նչ է նշանակում 7 տոկոսանոց չիրականացված տնտեսական աճ: Բոլոր հաշվարկները ձախողվել են, այլ է խնդիրը, թե ինչպես է դա մատուցվում: Այդ ձախողումը կա՛մ այն հանգամանքների ճիշտ հաշվարկի բացակայությունն է, որոնց հիման վրա են փորձել կանխատեսել և գնահատել 7 տոկոսանոց աճը, կա՛մ այդ հանգամանքների ոչ օբյեկտիվ բովանդակության վրա շեշտադրում կատարելու արդյունքն է: Հիշեցնեմ, որ 2024 թ. կեսերից վերանայվեց 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը, այն նվազեցվեց: Հանգամանքը, որ 2024 թ. 7 տոկոսանոց տնտեսական աճի իրատեսականության հետ խնդիր կարող էինք ունենալ, կանխատեսվում էր փորձագիտական շրջանակների կողմից, այսինքն՝ եթե դա փորձագիտական շրջանակների կողմից կանխատեսելի էր, դժվար է պատկերացնել, որ տնտեսական քաղաքականություն իրականացնողների կողմից, որոնք ունեն ավելի մեծ ինֆորմացիայի տիրապետման հնարավորություն, կամ գոնե ենթադրվում է, որ ունեն, նրանց համար ավելի տեսանելի և հասկանալի պիտի լիներ այս ամենը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ բավականին հետաքրքիր է 5,9 տոկոսանոց տնտեսական աճի կառուցվածքը: «Ունենք մեր տնտեսական կառուցվածքի խեղաթյուրման կամ տնտեսական կառուցվածքի վատթարացման շարունակականություն և խորացում 2024 թ. ամփոփիչ նախնական տվյալներով: ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը՝ մոտավորապես 61,4 տոկոս, բաժին է ընկնում առևտրին ու ծառայություններին: Դա իր հերթին հատկապես վերջին տարիներին պայմանավորված է եղել արտաքին, քիչ կառավարելի, լրացուցիչ արժեք չստեղծող կամ քիչ ստեղծող գործոնների ազդեցությամբ, որոնց առումով սկզբից ի վեր գնահատել էինք, որ ցանկացած պահի կարող են չեղարկվել և չկապիտալիզացվելու պարագայում ինչպես հայտնվել են, այնպես էլ կչեզոքանան, ինչի հետ գործ ունենք հիմա շարունակականության մեջ: Փոխարենը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից գյուղատնտեսությունը մեկ տոկոսանոց աճ է գրանցել: Վերջին տարիներին գյուղատնտեսության աճը կա՛մ զրոյական էր, կա՛մ մեկ տոկոսի շրջանակներում: Զուգահեռ ունենք «շինարարություն», «առևտուր», «տեղեկատվություն և կապ» ուղղությունների աճ: Ակնհայտ է, որ դրական ազդեցությունների ներքո գտնվել են և 5,9 տոկոսանոց աճն առավելապես գեներացրել են այն ուղղությունները, որոնք արտաքին ազդեցությունների գոտում են գտնվում: Խնդիրն այն չէ, որ վատ է նման գործոնների ձևավորումը: Խնդիրն այն է, որ ձևավորված դրական միջավայրը չկապիտալիզացվեց կամ չկապիտալիզացվեց պատշաճ մակարդակով, որպեսզի, երբ այդ գործոններն այլևս չլինեն, ունենանք կարողություններ շարունակելու մեր կայուն և երկարաժամկետ աճը, ինչը շատ ավելի նախընտրելի է, քան դրական շոկերով ձևավորված բարձր աճերը: Տնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից մեկը երկարաժամկետ և կայուն աճն է կամ տնտեսական որոշակիությունը: 2024 թ. տնտեսական աճը, ինչպես 2022 և 2023 թվականներին, շարունակեց մնալ ոչ ներառական»,-ասում է վերլուծական կենտրոնի փորձագետը:

Նշում է՝ մարդկանց մոտ ի հայտ է գալիս պարզ հարց, եթե ունենք այսպիսի բարձր ցուցանիշներ, ինչո՞ւ մեր կենսամակարդակը չի բարելավվում. «Պատճառը հենց ոչ ներառականությունն է: Գրեթե երեք տարի նույն բովանդակության ներքո ենք գտնվում ցուցանիշների որոշակի տարբերությամբ: Խոսում ենք առևտրի և ծառայությունների մեծ մասնաբաժին ունենալու մասին: Զարգացող տնտեսություններում սա օրինաչափ երևույթ է, բայց ոչ թե ի հաշիվ նրա, որ ռազմավարական նշանակության ոլորտներն են անկում ապրում, այլ ի հաշիվ նրա, որ այդ ոլորտների աճին զուգահեռ՝ այս ուղղությունները, նաև բարձր արժեք ստեղծելու հաշվին, կարողանում են գեներացնել աճեր: Մեր պարագայում տնտեսական աճի մնացորդը, որպես ավելացված բարձր արժեք, չկա: Գործ ունենք եկող և գնացող որոշակի գործընթացների հետ»:

Գնաճը մեր իրականության մեջ ևս իրեն զգալ է տալիս: Ամիրխանյանը նշում է՝ գնաճի հետ կապված երկակի մոտեցում կա: «2024 թ. պաշտոնական վիճակագրությունը գնաճի հետ կապված բավական ցածր ցուցանիշներ է արձանագրել: Այստեղ պետք է խոսենք բազային էֆեկտի մասին: Փոքր գնաճային ցուցանիշները համեմատվում են շատ բարձր գնաճի հետ 2020 թվականից սկսած: Գներն ինչ-որ մակարդակից կտրուկ բարձրացան, դրանից հետո բարձրացումը դանդաղեց: Մի բան է կուտակային գնաճը, սպառողական գների ինդեքսը, որը միջինացված ցուցանիշ է, մեկ այլ հանգամանք է, երբ ուսումնասիրում ենք, թե այդ ցուցանիշը որ ապրանքների ինչպիսի թանկացումների արդյունքում է ձևավորվել: Ենթադրենք 10 անուն ապրանք ունենք, որոնցից 3-ից 5-ն առաջին անհրաժեշտության ապրանքներ են, և դրանք թանկացել են իքս մակարդակի, որը բարձր ցուցանիշ է, իսկ մնացած ապրանքների գները, որոնք առաջին անհրաժեշտության չեն, անկում են գրանցել: Այս երկու ցուցանիշների միջինացված արդյունքում ունենք գների y ինդեքս: Այն ինչքան էլ փոքր լինի, առաջին անհրաժեշտության ապրանքների մասով ունենք լուրջ թանկացումներ: Հետևաբար, սրանով է պայմանավորված, եթե անգամ թվում է, թե գնաճի որոշակի ցուցանիշը այնքան էլ մեծ չէ, հատկապես տարբեր երկրների ցուցանիշների հետ համեմատած, իրականում մեզ մոտ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ կան, և սրանով է պայմանավորված, որ այս թանկացումները քաղաքացին իր առօրյայում էականորեն զգում է: Սրա հետ ուղիղ փոխկապակցվածության թեմա է մարդկանց եկամուտների՝ միջին աշխատավարձերի ավելացումը: Վիճակագրորեն ունենք միջին աշխատավարձի աճ, որը վերջին տարիներին շատ ավելի արագ է եղել, քան գնաճի ցուցանիշը: 2024 թ. տվյալներով մոտ 784 հազար մարդ գրանցված աշխատող է: Միջին աշխատավարձի հաշվարկն իրականացվում է այսքան մարդու կտրվածքով: Միջին աշխատավարձը կազմել է մոտավորապես 354 հազար դրամ: 784 հազար մարդու ցուցակում զբաղվածների ամենամեծ մասնաբաժինն ունեն մեծածախ և մանրածախ առևտրում ու կրթության ոլորտում ներգրավված անձինք, որոնց պարագայում միջին աշխատավարձերը, համապատասխանաբար, մոտ 230 և 206 հազար դրամ են: Մյուս ամենաբարձր աշխատավարձ ունեցող ոլորտներից է «տեղեկատվություն և կապ»-ը, որտեղ 1 միլիոն դրամից ավելի է միջին աշխատավարձը, և ֆինանսական-ապահովագրական գործունեությունը՝ մոտ 1 միլիոն 300 հազար դրամ: Բայց այս մարդկանց քանակը 740 հազարի մեջ շատ ավելի քիչ է՝ համապատասխանաբար մոտավորապես 46 և 25 հազար մարդ:

Այս մարդկանց աշխատավարձերը կտրուկ ավելացան արտաքին գործոններով պայմանավորված: Միջին աշխատավարձի հաշվարկում ավելի փոքր քանակ կազմող մարդկանց աշխատավարձերի կտրուկ ավելացման արդյունքում միջին աշխատավարձը ավելացավ, բայց մեր զբաղվածների ավելի մեծ մասնաբաժնի աշխատավարձերն անգամներով պակաս են բարձր միջին աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձից: Հետևաբար, միջինացված ցուցանիշը, ի դեմս միջին անվանական ամսական աշխատավարձի, ևս ամբողջությամբ չի նկարագրում այն, ինչ-որ կատարվում է»,-հավելում է փորձագետը:

Անդրադառնում է նաև աղքատության ցուցանիշին: «Աղքատության միջին գծի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ որոշակիորեն նվազել է, խոսքը 2022 թ. ցուցանիշին է վերաբերում, բայց եթե ուսումնասիրում ենք դրա կառուցվածքը, բազմաչափ աղքատություն կոչվածն ավելացել է:

Բազմաչափ աղքատությունը ցույց է տալիս մարդու հասանելիությունը առողջապահությանը, կրթությանը, մյուս ծառայություններին: Այս ցուցանիշը մեզ մոտ վատթարացել է, ինչը բնակչության կենսամակարդակի իրական պատկերներից մեկն է: Այս բոլոր խնդիրների համախմբի արդյունքում է նաև, որ մեզ մոտ կարծես թե ձևավորվեց և կայացավ աշխատող աղքատների կատեգորիան»:

Իշխանությունները որոշել են մի քանի ուղղությամբ գնալ թանկացումների՝ տրանսպորտ, գույքահարկ, աղբահանություն, փոքր և միջին բիզնեսի հարկային դրույքաչափերի ավելացում, արտոնյալ հարկային ռեժիմի չեղարկում, օրենսդրական նախաձեռնություն, որով վարույթ իրականացնելու պարագայում տուգանքը պետք է վճարվի, հետո նոր քննություն իրականացվի: «Ինչո՞ւ իշխանությունը, որը պոպուլյար գործողություններով և հայտարարություններով էր հայտնի, գնում է նման խիտ և ոչ պոպուլյար գործողությունների: Որովհետև իշխանությունը, կառավարությունը չկարողացավ ապահովել նախատեսված 7 տոկոսանոց տնտեսական աճը, որովհետև, ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն: Տպավորություն է, որ շատ խիտ և արագ գործողություններով արվում է ամեն բան բյուջեի եկամուտները լրացնելու և հավաքագրելու համար։ Մեր տնտեսության առանձնահատկությունից ելնելով՝ փոքր և միջին բիզնեսի կայացումը մեզ համար կայուն և հեռանկարային երկարաժամկետ աճի ապահովման թիրախն է, հիմքը: Կարճաժամկետում գուցե ապահովեն բյուջեի եկամուտներ, բայց երկարաժամկետում կամ նույնիսկ անգամ միջնաժամկետում բյուջեի եկամուտների համար շատ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել: Այսօր փոքր և միջին բիզնեսի դեմ գործընթացների ենք ականատես լինում, հետևաբար այս գործողությունները կարճաժամկետում միտված են ապահովելու բյուջեի եկամուտներ, իսկ երկարաժամկետում կամ միջնաժամկետում բյուջեի համար կարող են շատ ավելի լուրջ և խորքային խնդիրներ ստեղծել՝ ելնելով այն հանգամանքից, որ շատերը պարզապես կարող են գործունեություն իրականացնել-չիրականացնելու խնդրի առաջ կանգնել։ Դրանով է պայմանավորված 2025 թ. բյուջեով հայտարարված քաղաքականությունը, որ արտաքին վարկային միջոցների ներգրավումը շարունակվելու է: Առկա խնդիրները ցույց են տալիս, որ գործող կառավարությունը, ինչպես և իր իշխանության սկզբում, այնպես էլ առ այսօր իրականացնում է ոչ թե երկարաժամկետ ռազմավարական քաղաքականություն՝ իր համապատասխան մարտավարություններով և գործողություններով, այլ շարունակում է իրականացնել ընթացիկ որոշակի գործողություններ, որոնք այդ պահին որոշակի իրավիճակային խնդիրներ են լուծում: Որքան էլ այդ գործողություններն իրավիճակային խնդիր լուծելու տեսանկյունից լինեն լավն ու արդյունավետ, եթե չկա այդ ռազմավարությունը, տնտեսական քաղաքականությունը, ապա այդ իրավիճակային գործողությունները որևէ կերպ չեն կարող լինել դրական: Բնական է, որ պետք է ունենանք խնդրահարույց հետևանքներ, ինչի ներքո գտնվում ենք 2018 թվականից ի վեր»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В результате авиаударов США по столице Йемена погибли не менее 9 человек Трамп приказал ВС США начать «решительные и мощные» военные действия против йеменских хуситов В администрации Трампа пообещали выследить и убить всех террористовАрмянская молодежь провела в Торонто акцию информирования о проблеме арцахских военнопленных США заплатят 6 млн. долларов Сальвадору за заключению на 1 год в тюрьму около 300 членов транснациональной банды В Белграде задержали мужчину, угрожавшего взорвать офис президента Сербии Стрельба в ереванском квартале Сари Тах: погиб 1 человек, еще один человек ранен «Бавария» упустила победу (видео) Никол Пашинян прочитал лекцию в рамках движения «Образование — это модно» Взрыв и обрушение здания в Латакии: погибли не менее трех человек Пациентов с алкогольной и наркотической зависимостью хотят излечить с помощью имплантатов в мозге В результате торнадо на территории США погибли не менее 16 человекЗеленский: США не должны идти на российское «но» в вопросе прекращения огня в Украине Sky News: Прибывший в Россию спецпосланник Трампа прождал Путина восемь часов Проводящие неформальную встречу Путин, Лукашенко и Рахмон позвонили Алиеву В каком возрасте мы чувствуем себя самыми счастливыми? CNN: Спецпредставитель Трампа обсудит свою встречу с Путиным на брифинге в Мар-а-Лаго В Ереване директор школы предотвратила опасный конфликт между учениками: в классе было обнаружено 2 ножа Глава МИД Ирана заявил нидерландскому коллеге о готовности к взаимодействию с европейскими странами 19-летнего юношу, арестованного в дни акций неповиновения «Священного движения», оправдали Экс-глава МИД Армении назвал основную цель Азербайджана, связанную со взаимным отзывом международных исков Никол Пашинян пожелал экс-премьеру Канады удачи и поблагодарил за дружбу Погода в Армении Зеленский сообщил об успешном боевом применении новой украинской ракеты «Длинный Нептун» «Арарат-Армения» разгромил «Алашкерт» (видео) В Арарате автомобиль наехал на 4-летнего ребенка Католикос Всех армян принял делегацию во главе с директором Института стран Азии и Африки МГУ На акции протеста в Белграде автомобиль въехал в толпу: пострадали три человека На зданиях в районе администрации президента Сербии появились снайперы В практике продолжает действовать погубная традиция нарушений на выборах: «Паст» Разрушая, «спасают» и хвастаются: «Паст» Начало - с Тавуша: услугами смогут пользоваться даже в тех районах, где ранее наблюдались ограничения покрытия или скорости: «Паст»Очередная беда со стороны правительства: «Паст»Роналду забил 928-й гол в карьере (видео) Экс-президент Грузии: Армения и Азербайджаном добились исторического достижения МИД Казахстан: Поддерживаем усилия Армении и Азербайджана Украина начала формировать мониторинговую группу для контроля возможного перемирияЕвразийская экономическая комиссия: В Армении цены на сельскохозпродукцию по итогам 2024 года снизились Татоян: Власти Азербайджана не отказывается от международных жалоб к Армении Зеленский прокомментировал ситуацию в Курской области Путин ответил на просьбу Трампа Секретариат ОДКБ приветствует согласование текста договора между Арменией и АзербайджаномМИД: В Китае надеются, что Ереван и Баку внесут свой вклад в сохранение мира в регионеПолитолог: Армения подвергается ползучей капитуляции Эксперт: Азербайджан обзаводится союзниками против Армении МИД Нидерландов: Хотя проблемы остаются, подписание мирного договора между Ереваном и Баку достижимо «Капитан Америка» считает, что американские мужчины на грани вымирания AP: США и Израиль предлагали использовать территории Африки для переселения палестинцевТрамп: Вчера я выступил с настоятельной просьбой к ПутинуАзербайджан готов оказать помощь в восстановлении Украины