Ի՞նչ է կատարվում Քարվաճառում. Նաիրի Հոխիկյան
БЛОГՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի Քարվաճառում տեղակայված ադրբեջանական զորքից որոշ զինվորներ տեղեկություններ են փոխանցել Ռուսաստանում ապրող իրենց ազգականներին։
Մասնավորապես, մեծ դժգոհություն կա, որ Քարվաճառում հիմա բառի բուն իմաստով ամենաթողություն է, բարդակ։ Հաճախ տեղի են ունենում ադրբեջանցի զինվորների սպանություններ և սպաների կողմից զինվորներին ինքնասպանության հասցնել։ Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է, բայց դրա հետ միաժամանակ Քարվաճառում տեղակայվել է հատուկ նշանակության Կոմանդո ջոկատը, որը հարձակման դեպքում պիտի լինի առաջնագծում։
Մարտի 16-ին Քարվաճառի ադրբեջանցի զինվորներին և սպաներին տեղեկացրել են, որ չեղարկվում են բոլոր արձակուրդները մինչև մայիսի 30-ը ներառյալ։
Ռուսաստանում ժամանակավոր ապրող Ադրբեջանի քաղաքացի պահեստազորայինները նամակներ են ստացել շտապ երկիր վերադառնալու համար։
Թշնամու գործողությունները մեծապես կախված են նրանից, թե ինչպես կլինի հայկական բանակի պատրաստության վիճակը։ Կարևոր է, որ մեր զինվորականները լինեն զգոն և մարտական բարձր պատրաստության վիճակում։ Այդ պարագայում թշնամու հարձակման վտանգը կնվազի։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



