Մայք. անգլուխ աքաղաղը
ЛАЙФՀրաշքներ լինում են: 5.5 ամսական աքաղաղի համար դժվար լինի ուրիշ տարբերակ այդպիսի հռչակ ստանալու համար: 1945թ. սեպտեմբերի 10-ը ճակատագրական էր Մայքի համար: Սուր կացին վերցնելով՝ ֆերմեր Լլոյդ Օլսենը որոշեց Մայքին նախապատրաստել ընթրիքի համար: Կացինն արել է իր գործը, բայց աքաղաղը քիչ անց սկսել է առանց գլխի շարժվել մոտակայքում՝ ուտելիք փնտրելով:
Հավի ռեֆլեկտիվ գործողությունները վերահսկվում են ուղեղահիմքի միջոցով: Զուտ պատահականորեն Մայքի ուղեղահիմքի կեսը և մի ականջը անվնաս էին մնացել: Մայքը ուտելիք ու ջուր ստանում էր աչքի կաթուցիչի միջոցով: Այսպես էլ առաջացել է անգլուխ աքաղաղի մասին լեգենդը: Մայքը ոչ միայն ապրել է ևս 18 ամիս, այլ նախնական 2 ֆունտ կշռից դարձել է 8 ֆունտ:
Աքաղաղը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, վաստակել է 10.000 դոլար, ապահովագրվել է ևս 10.000-ով և մենեջեր է ստացել, երբ սկսել է մասնակցել դեպի Նյու Յորք, Լոս Անջելես ու Աթլանտիկ-Սիթի տուրերին: Ցավոք, տուրերից մեկի վերջում նա սատկել է՝ թողնելով Մայքի ապրելու հզոր կամքի մասին հիշատակման ու հարգանքի ժառանգություն:






