Թուրքերենը՝ Ստրասբուրգի եվրոպական կառույցների պաշտոնական լեզու
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայի խորհուրդը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թուրքերենն ընդգրկել են իրենց աշխատանքային լեզուների ցանկում: Այս մասին հայտնում է ֆրանսահայ «Նօր Յառաջ» պարբերականը:
Այսպիսով Եվրոպայի խորհրդում անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, իտալերենից եւ իսպաներենից հետո թուրքերենը դարձել է վեցերորդ պաշտոնական լեզուն: Սրա պատճառն այն է, որ ԵԽ խորհրդարանական Վեհաժողովում թուրք ներկայացուցիչների թիվը 12-ից հասել է 18-ի, ինչի արդյունքում այս երկիրը դասվում է ԵԽԽՎ-ի մեջ մեծագույն թվով ներկայացվածների շարքին Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից եւ Իտալիայից հետո:
Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների եւ որոշումների էլեկտրոնային եւ գրավոր հարթակը (HUDOC) այսուհետեւ, բացի ֆրանսերենից, անգլերենից եւ ռուսերենից կներկայանա նաեւ թուրքերենով:
Գագիկ Աղբալյան



