Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայ դատը խոշորացույցի տակ է առել ԱՄՆ նախագահի թեկնածուների հայամետ և հակահայկական գործունեությունը

ПОЛИТИКА

 Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ առանձնացրել է թեկնածուների գործունեության ընթացքում հայկական թեմատիկային առնչվող ելույթները կամ գործողությունները: «Արմենպրես»-ն առանձնացրել է նրանցից մի քանիսի մասին տվյալները:

ԱՄՆ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը` դեմոկրատ գործիչՀիլարի Քլինթոնին առնչվող հիշատակումներում նշվում է, թե ինչպես է նա 2005 և 2006 թվականների ապրիլին ստորագրել այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակի տակ` հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 107-րդ (2001-2002) և 108-րդ (2003-2004) գումարման Կոնգրեսում նա համահովանավորն էր այն բանաձևի, որով վերահաստատվում էր աջակցությունը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիային: 109-րդ (2005-2006) և 110-րդ (2007-2008) գումարման նստաշրջանում համահովանավոր ն էր բանաձևի, որով կոչ էր արվում նախագահին վստահեցնել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլում է համապատասխան հասկացողություն և զգայունություն այն հարցերի հետ կապված, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, էթնիկ զտմանը և ցեղասպանությանը, որն ամրագրված է ԱՄՆ զեկույցներում` կապված Հայոց ցեղասպանության հետ: Որպես պետքարտուղար` 2009 թվականին նա գլխավորել է ԱՄՆ  պատվիրակությունը ձախողված հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ: Ավելի ուշ` 2014 թվականին, նա այդ արձանագրությունների մասին հուշերը հրապարակեց իր Hard Choices («Բարդ ընտրո ւթյուն») գրքում: 2010 թվականին կրկին որպես պետքարտուղար նա Երևանում այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր` նշելով, որ դա անում է միայն «անձնական որոշմամբ»:  2012 թվականի հունվարին ԱՄՆ պետքարտուղարության անձնակազմի հետ հանդիպմանը Քլինթոնը Հայոց ցեղասպանությանն անդրադարձավ որպես «պատմական բանավեճի» առարկա: Այս հայտարարության համար Կոնգրեսի շուրջ 60 անդամներ 2012 թվականի փետրվարին դատապարտեցին նրան:

ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնի մյուս թեկնածուի` հանրապետական Դոնալդ Թրամփի` հայկական թեմատիկայով որևէ հայտարարություն Հայ դատի հանձնախումբը չի արձանագրել: Այդուհանդերձ հայտնի է, որ Թրամփի կորպորացիան գործարքներ է իրականացնում ադրբեջանցի օլիգարխների հետ, ովքեր հակահայկական լոբբիստական գործունեություն են իրականացնում:

Հանրապետական Ջեբ Բուշը, ով ևս թեկնածուների շարքում է, Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից հետո հոր` ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի հետ նույն տարում` դեկտոմբերի 24-ին այցելել է Հայաստան` հումանիտար օգնություն տրամադրելով բժշկական միջոցների, հագուստի և խաղալիքների տեսքով: Ընդ որում, հումանիտար այդ օգնությունն առաջինն էր, որ ԱՄՆ-ը տրամադրում էր Խորհրդային Միությանը: Որպես ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ` 2006 թվականի ապրիլի 7-ին նա Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարություն հրապարակեց: 2013 թվականին նա ստացել է Հայ առաքելա կան եկեղեցու Արևելյան թեմի մրցանակ:

Դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերն ամենահայանպաստ թեկնածուների շարքում է: Նա 1995-2012 թվականների ընթացքում ԱՄՆ կոնգրեսում աջակցել է բազմաթիվ հայանպաստ և հակաթուրքական բանաձևերի և զեկույցների, ինչպես, օրինակ, Թուրքիայում քրիստոնեական ժառանգության և պահպանության ու բռնագրավված գույքի վերադարձման բանաձևին, ստորագրել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակի տակ` հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քվեարկել այն բանաձևերի օգտին, որոնոցով կոչ է արվում դադարեցնել ֆինանասական աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին և այլն:

Հանրապետական մյուս թեկնածու Քրիս Քրիստիի վերաբերյալ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չունի որևէ հիշատակում հայանպաստ գործունեության առնչությամբ: Փոխարենը հայտնի է, որ նա 2012 թվականին հրապարակել է նամակ Խոջալուի այսպես կոչված «կոտորածների» տարելիցի կապակցությամբ:

Հանրապետական Թեդ Քրուզը 2015 թվականի ապրիլի 27-ին համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի, Մարկ Քիրքի, Բարբարա Բոքսերի և Քորի Գարդների ներկայացրած բանաձը, որն այս պահին ունի 21 համահովանավոր: Իսկ 2015-ի ապրիլի 18-ին նա Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն է տարածել:

ԱՄՆ նախագահների մյուս թեկնածուների գործունեությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%