Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի համար շատ կարեւոր են արտաքին հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ. Հակոբ Բադալյան

БЛОГ

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. 

Մի քանի օր առաջ անդրադարձել էի Ուզբեկստանի նախագահի Ֆրանսիա կատարած այցին, դիտարկելով նաեւ դրա տնտեսական համատեքստն ու այդ ֆոնին չափելով հայ-ֆրանսիական հարաբերությունը, հարց բարձրացնելով, թե ինչպիսին է այդ հարաբերության ներդրումային պորտֆելը:

Վերստին նշեմ, միջպետական հարաբերությունների «խարիսխը» ներդրումներն են, ոչ թե ռազմա-տեխնիկական առեւտուրը: Հետեւաբար, եթե ուզում եք չափել միջպետական հարաբերության փոխշահավետության, խորության աստիճանը, դիտարկեք, թե ինչպիսին է այդ պետությունների միջեւ ներդրումային պորտֆելի ծավալը:

Այս ֆոնին, տեղեկություն է տարածվել, որ 2024 թվականին օրինակ բազմապատիկ ավելացել են Ադրբեջանում Ֆրասիայի ուղղակի ներդրումները: 2024 թվականին Ֆրանսիան Ադրբեջանի տնտեսությունում կատարել է ավելի քան 125 միլիոն դոլարի ուղղակի ներդրում:

Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն թշնամական դիրքավորում է որդեգրել Ֆրանսիայի նկատմամբ, պետական մակարդակով ծավալել է Ֆրանսիայի դեմ այսպես ասած հակագաղութային շարժում, իսկ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ խոստովանել են, որ Ադրբեջանը իրենց գաղութներում ֆինանսավորում է ապստամբական շարժումներ:

Ահա այդ պայմաններում, Ֆրանսիան Ադրբեջանի տնտեսության մեջ 2024 թվականին կատարում է 125 միլիոն դոլարի ներդրում: Իհարկե սա Ադրբեջանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների ամբողջ ծավալը չէ, որը միլիարդից ավելի է: Սա միայն 2024 թվականի ցուցանիշն է: Ի դեպ, հիշեցնեմ, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ արդեն մոտ ինն ամիս շրջափակված Արցախում էթնիկ զտումից մոտ երկու շաբաթ առաջ, Ֆրանսիայի նավթագազային-հսկայի՝ Տոտալ Էներջիի գլխավոր տնօրենը Իլհամ Ալիեւի հետ Բաքվում քննարկում էր ներդրումային կատարվող եւ կատարվելիք ծրագրեր:

Եվ վերստին հիշեցնում եմ, որ 2021 թվականի աշնանը ստորագրվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ճանապարհային քարտեզ: 2021 թվականից առ այսօր որքա՞ն է կազմել Հայաստանի տնտեսությունում Ֆրանսիայի ուղղակի ներդրումների ծավալը:

Կա՞ դրա վիճակագրություն, որքա՞ն է ցուցանիշը:

Այդտեղ է, որ մենք կարող ենք գնահատել իրական քաղաքականության աստիճանն ու խորությունը: Այլապես, որքան էլ հաճելի են հայտարարությունները, դրանք չեն պայմանավորում ուժերի հարաբերակցությունը եւ պետությունների հարաբերությունը գետնի վրա:

Երբ խոսվում է տվյալ թեմաների մասին, անմիջապես հայտնվում են տարբեր ապոլոգետներ՝ ավանդական դարձած մեղադրանքներով, թե դա հայ-ֆրանսիական հարաբերության թիրախավորում է:

Հայաստանի անկախության այս ավելի քան երեք տասնամյակում գերտերությունները, ուժային կենտրոնները ձեւավորել են Հայաստանում ապոլոգետների իրենց բանակները կամ հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնց խնդիրն է տորպեդահարել որեւէ խոսակցություն, որտեղ կարող է խոսք լինել կենացասածության փոխարեն որեւէ առարկայական «ստուգաչափման» տրամաբանությամբ, հարցեր տալու, պատասխան ակնկալելու տրամաբանությամբ:

Այդ դեպքում անմիջապես հայտնվում են այդ հատուկ նշանակության խմբերի ներկայացուցիչներն ու սկսում այդօրինակ խոսակցության որեւէ փորձ հռչակել «հակաֆրանսիականություն», կամ՝ «հակառուսականություն», «հակաամերիկյանություն», «հակաիրանականություն», «հակաեվրոպականություն», «հակաարեւմտականություն», եւ այլն, եւ այլն:

Այդ ջոկատներով, գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է լուծել մի խնդիր՝ իր վերաբերյալ խոսակցությունները Հայաստանում չպետք է անցնեն կենացի խոսակցություններից այն կողմ, չպետք է ենթարկվեն «ավելորդ հարցերի»: Իրենց տեսանկյունից իհարկե դա հասկանալի եւ օրինաչափ, ոչ մի գերտերություն էլ չի ուզում, որ որեւէ համեստ տրամաչափի երկրում հանրությունները «ավելորդ հարցեր» տան իրենց: Բոլորն էլ ուզում են, որ իրենց միայն «ծափ տան» հենց միայն տվյալ երկրի անվանումը լսելիս:

Բայց, դա մեղմ ասած այն չէ, ինչ պետք է Հայաստանին ու Հայաստանի հանրությանը, որովհետեւ դա սպանում է սուբյեկտությունը եւ Հայաստանը վերածում ընդամենը մի մեծ «ականջի», որից էլ միշտ կարելի է կախ տալ որեւէ «լապշա»:

Հայաստանի համար շատ կարեւոր են արտաքին հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ:

Եվ հատուկ ընդգծեմ՝ շատ կարեւոր է հարաբերությունը Ֆրանսիայի հետ, թե քաղաքակրթական, թե քաղաքական իմաստով: Ավելին, Ֆրանսիայում մենք ունենք աշխարհում այսպես ասած ամենից կայացած եւ ուժեղ համայնքներից մեկը, որը մեծ դեր ունի նաեւ ֆրանսիական կյանքում:

Եվ այդ ամենով հանդերձ, ու հենց այդ համայնքի աշխատանքը նաեւ դյուրացնելու համար, շատ կարեւոր է, որ Հայաստանի հանրությունը լինի գործընկեր, այլ ոչ թե կենաց լսող «սեղանի ընկեր»: Որովհետեւ, ի վերջո, աշխարհաքաղաքականությունը բոլոր դեպքերում չափազանց սառը, պրագմատիկ ու ցինիկ երեւույթ է դրա մասնակից բոլոր առանցքային մասնակիցների կատարմամբ:

Մի շատ կարեւոր բան էլ: Ի վերջո, երբ ես ի ցույց եմ դննում տեղեկությունը, որ Ադրբեջանում ֆրանսիական ներդրումները մի քանի անգամ ավելին են, քան Հայաստանում, անգիտություն, տկարամտություն է կարծել, թե Ֆրանսիան կարող է Ադրբեջանի հանդեպ ունենալ առավել բարյացկամ կամ բարեհաճ տրամադրվածություն, քան Հայաստանի հանդեպ: Ավելին, Ֆրանսիան բարյացկամ եւ ջերմ է Հայաստանի հանդեպ:

Բայց, հարցն այն է, որ Ֆրանսիան ունի շահեր եւ գործում է ըստ այդ շահերի: Եվ, եթե դրանք չափում ենք ներդրումների սանդղակով, ապա Հայաստանում ֆրանսիական ներդրումների սակավությունը ոչ թե այն պատճառով է, որ Ֆրանսիան չի ուզում անել այդ ներդրումները, կամ ուզում է Ադրբեջանում անել ավելի շատ ներդրում, այլ որովհետեւ Ադրրբեջանն այդ հարցում ավելի լավ է աշխատում ֆրանսիական ներդրումային շրջանակների հետ, քան Հայաստանը:

Դրա ցուցիչն է այն, որ Հայաստանում ընդհանրապես արտաքին ուղղակի ներդրումների ըստ էության «երաշտ» է: Չկան ներդրումային խոշոր ծրագրեր, իսկ ուրվագծվողները կամ «ցրցամ» տրվածներն էլ տապալվել են, արգելակվել, դանդաղել:

Եվ ինչի՞ մասին կարող է լինել խոսքը, եթե օրինակ ավելի քան մեկ շաբաթ կարող է հարկադիր պարապուրդի մատնվել երկրի խոշորագույն ձեռնարկությունը՝ Զանգեզուրի կոմբինատը, որը նաեւ թիվ մեկ հարկատուն է, որի ամեն մի պարապուրդի մատնված օրը տնտեսությանն ու նաեւ պետական բյուջեին կարող է արժենալ հարյուրավոր միլիոն դրամներ:

Եվ ինչի՞ պատճառով է այդ պարապուրդը: Պարապուրդի պատճառն ըստ էության գործադուլի անվան տակ ծավալված բավականին ակնառու սաբոտաժն է, որտեղ նաեւ նշմարվում էին ինչ որ քաղաքական հաշվարկներ եւ կոնյուկտուրային շահեր:

Եվ պետությունը, կառավարությունը այդ իրավիճակին նայում էր շատ հանգիստ: Եվ ավելին, ինչպես օրերս հրապարակվել էր մամուլում, վարչապետ Փաշինյանի մոտ կայացած՝ «Իրական Հայաստանի» այսպես կոչված հայեցակարգի թեմայով հանդիպումներից մեկում մասնակիցների առաջին շարքերում են եղել Զանգեզուրի կոմբինատի աշխատանքը գրեթե տասը օր կաթվածահար արած եւ տնտեսությանն ու բյուջեին հարյուրավոր միլիոն դրամների վնաս պատճառած գործադուլային ակցիայի առավել ակտիվ կազմակերպիչները:

Դա կառավարական շրջանակների «խոստովանությու՞նն» է՝ խոշորագույն կոմբինատի պարապուրդի հասցրած իրավիճակի կապակցությամբ, թե՞ այսպես ասած անփութությունն ու անտարբերությունը տնտեսության խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի, խոշորագույն ընկերության գործունեության առնչությամբ:

Երկու դեպքում էլ դա մեղմ ասած վատ ազդակ է ցանկացած արտաքին ներդրողի համար:

Եթե որեւէ մեկին թվում է, թե դրանք մանրուքներ են, ապա դա մեղմ ասած թյուր պատկերացում է տնտեսության եւ հատկապես ներդրողների զգայունության վերաբերյալ: Մարդիկ, որոնք պետք է այս կամ այն երկրում ներդրման համար օգտագործեն իրենց, կամ իրենց վստահությամբ ներգրավվող հսկայական կապիտալը, ուշադրության են արժանացնում ցանկացած՝ ամենափոքր մանրուքներին անգամ:

Որովհետեւ նրանք ռիսկի են ենթարկում ոչ թե այսպես ասած հարկատուների փողերը, այլ իրենց անձնական միջոցները եւ հեղինակությունը: Հետեւաբար, նրանց համար որեւէ երկրի մասին ներդրումային պատկերացում կազմելու հարցում էական է ամենափոքր մանրուքն անգամ:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула