Ереван, 30.Март.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գենդերային ապատեղեկատվությունը՝ որպես բռնությունը արդարացնող միջոց

ОБЩЕСТВО

Փաստաբան Զարուհի Մեջլումյանը, որն զբաղվում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց իրավունքների պաշտպանությամբ, գենդերային կարծրատիպերին պարբերաբար է առնչվում՝ բռնության ենթարկված անձանց խորհրդատվություն տալիս, նրանց շահերը քննչական մարմիններում, դատարաններում ներկայացնելիս: Եվ ականատեսն է, թե ինչպես են կարծրատիպերը նպաստում բռնության «լեգիտիմացմանը»:

«Դատավարության ժամանակ բռնություն գործադրող անձը՝ նախկին զինծառայող, ասաց՝ ես ընդամենը կնոջս ենթաօձիքից եմ բռնել, որովհետև կասկածել եմ նրան անհավատարմության մեջ: Նույնիսկ գործածած տերմինն էր զինվորական, մտածում էր, որ կինն իր ստորադասն է: Հարց ուղղեցի՝ իսկ եթե Ձեր կինը կասկածեր Ձեզ, կարո՞ղ էր Ձեր ենթաօձիքից բռնել, և երբ հարցը հակադարձեցի, հունից դուրս եկավ, ասաց՝ չէ, ինչ եք ասում: Այսինքն՝ այն, ինչ կարելի է տղամարդուն, չի կարելի կնոջը: Կամ՝ իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից հարց էր տրվում կնոջը՝ բայց Դուք ի՞նչ արեցիք, որ Ձեզ ծեծեց Ձեր ամուսինը, Դուք հանգիստ նստած էիք, եկավ խփե՞ց: Այսինքն՝ ապրիորի ընդունվում է, որ ինչ-ինչ հանգամանքներում կարելի է հարվածներ հասցնել, ծեծել կնոջը: Կամ՝ քննիչի կողմից այլ հարց՝ գործով ձեռք է բերվել տվյալ, որ Դուք ալկոհոլ եք օգտագործել, այդ պատճառով է Ձեր ամուսինը Ձեզ բռնության ենթարկել. ի՞նչ կասեք այդ մասին: Այսինքն՝ այն ենթատեքստն էր, որ ալկոհոլ օգտագործելու պատճառով են բռնության ենթարկել: Դրա մեջ արդեն մեղադրանք կա, տուժողը սահուն կերպով կարող է վերածվել մեղադրյալի: Եվ շատ հաճախ, երբ խորհրդատվություն եմ տալիս, զգում եմ, որ կինը փորձում է արդարանալ: Այսինքն՝ ոչ թե բռնություն գործադրած անձն է մեղավոր, այլ հանրության աչքերով, ընտանիքի աչքերով՝ բռնության ենթարկվածն է մեղավոր, որ ծեծվել է: Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծվում: Դեպք ունեինք, երբ կինը եղունգներով պաշտպանվել էր ամուսնու հարվածներից, կնոջ նկատմամբ էր մեղադրանք առաջադրվել: Կնոջը բնորոշ պաշտպանիչ գործիք է եղունգը, բայց այս պարագայում նրա նկատմամբ անհետաձգելի միջամտություն էր կիրառվել՝ որպես կանխարգելիչ միջոց: Կանայք շատ հաճախ վախենում են դիմել իրավապահներին՝ մտածելով, որ գործը կշրջվի իրենց դեմ: Բայց չենք ընկալում, որ ընտանեկան բռնության մեջ չի քննարկվում նպատակ, մոտիվացիա, նշված չէ, որ, այսինչ նպատակով ծեծելը բերում է քրեական պատասխանատվության, չենք կարող ասել՝ անհավատարմության հիմքով ծեծվելը նորմալ է, կին լինելու հիմքով ծեծվելը նորմալ է: Ընդհանրապես չկա որևէ հիմք, որով արդարացվի կամ որով թույլատրելի լինի մարդուն բռնության ենթարկելը: Խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը բացարձակ իրավունք է:

Մեդիանյութերում էլ շատ հաճախ կարող ենք ենթատեքստում տեսնել թաքնված մեղադրանք՝ կնոջն ուղղված: Ավտովթարի մասին պատմող նյութ կար, վերնագրում՝ ղեկին կին էր: Այսինքն՝ կին վարորդը վատ վարորդ է: Վերնագիրն ինքնին արդեն խտրական վերաբերմունք է՝ սեռով պայմանավորված, և ներքևում մեկնաբանություններում բոլորը թիրախավորել էին կնոջը: Մանավանդ սոցիալական ցանցերում մարդիկ ազատ են, և մենք գործ ունենք մարդ-մեդիաների հետ, յուրաքանչյուրն ունի այդ կոճակը սեղմելու, ուղիղ եթեր ապահովելու, տեսողական և տեքստային գրություններ անելու լայն հնարավորություն, իսկ բոլորը չէ, որ ունեն համապատասխան կրթություն, ներքին էթիկա, լուրերի իսկությունը, աղբյուրները ճշտելու գիտելիքներ, հետևաբար՝ ապավինել մարդկանց բարձր իրավագիտակցությանը մենք չենք կարող, բայց գոնե մեդիաները պարտավոր են: Եվրոպական դատարանն ունի այդպիսի  վճիռ, որ լրատվամիջոցը պատասխանատու է ոչ միայն գրածի, այլև դրա տակ արվող մեկնաբանությունների համար, որովհետև հաճախ այդ մեկնաբանությունները ավելի շատ են նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, քան բուն նյութը: Եվ այս պարագայում իսկապես կուզենամ, որ կայքում մեկնաբանությունների, օգտատերերի հաղորդակցության վերահսկումը (մոդերացիա) ավելի լավ աշխատի: Խոսքի հիգիենան, խոսքի մշակույթը շատ կարևոր են, պետք է զսպման մեխանիզմներ աշխատեն, մեդիաները չպետք է թույլ տան, որ մարդկանց համբավը, իրավունքները, օրինական շահերը ոտնահարվեն, չպետք է դառնան վատ երևույթների արագացուցիչը»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ թեև էականորեն պակասել են կրկնազոհացման դեպքերը, բայց ցավալիորեն դատարան հասած շատ գործերով դատավորները դեռևս բավարար խիզախություն չեն դրսևորում՝ օրենքներն ամբողջ ծավալով կիրառելու համար: Եվ դա ոչ թե մեկ անձի պատժելու նպատակ պետք է ունենա, այլ կանխարգելիչ, որ մարդիկ դեպքի օրինակով, կայացված վճռով տեսնեն բռնություն գործադրած անձի նկատմամբ պատժի կիրառումը՝ ազատությունից կամ այլ իրավունքներից զրկելու ձևով:

«Մի կողմում տղամարդակենտրոն հասարակությունն է, որտեղ տղամարդկանց կարգուկանոնն է, իրենց սահմանած պատկերացումներն են, և իրենք համարում են, որ տղամարդը բոլոր պարագաներում ճիշտ է, մյուս կողմում՝ իրավապահ համակարգը, որ մինչև վերջերս էլի տղամարդկային աշխարհ էր, և ժամանակին, երբ կանայք գնում էին ոստիկանություն, ոստիկաններն ասում էին՝ եկել ես ամուսնուդ վրա գործ տա՞ս. այդ տրամաբանության մեջ էին աշխատում: Հիմա շատ ավելի հեշտ են ընդունում բողոքը, բայց թե ինչ ընթացք, ինչ լուծում է ստանում դատարանում, այս հարցում լուրջ առաջընթաց, ցավոք, չունենք:

Ունեցել ենք դեպքեր, երբ բռնության ենթարկված կանանց, որոնք համարձակվել են բարձրաձայնել այդ մասին, զրկել են երեխայի հետ շփման հնարավորությունից, աշխատանքի վայրում են խնդիրներ, խոչընդոտներ առաջացրել, դա էլ բռնության մեկ այլ տեսակ է: Եվ մարդիկ ծանր վիճակում են հայտնվում, որովհետև մնում են բռնարարի և մի ամբողջ համակարգի դեմ միայնակ, և շատ դեպքերում բռնարարը պաշտպանություն է գտնում՝ օգտվելով օրենքի բացթողումներից, օրենքի անկատարությունից, գործը քննողների ոչ բարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ, կողմնակալ լինելուց: Խիզախ են այն կանայք, որոնք շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար, բայց դա անդրադառնում է նրանց թե՛ կյանքի որակի, թե՛ առողջության վրա, բնականաբար ընտանիքի մնացած անդամների վրա էլ: Այսինքն՝ ստացվում է, որ բոլորը զոհ են դառնում մի մշակույթի, մի համակարգի, որը ոչ մի դրական բան չունի, ու մեր ազգային ոչ մի ավանդույթի հետ էլ որևէ կապ ունենալ չի կարող: Մենք ավանդաբար կնոջը պաշտելու սովորություն ենք ունեցել, դա է եղել մեր վերաբերմունքը, մեր ազգային մտածողությունը, ինչ-որ պահի այլասերվել է այնքան, որ կնոջ նկատմամբ բռնությունը դարձել է սովորական, մեզ նվաճած վայրի ցեղերի, օտարների պահվածքն ու վարքագիծն է դա, մեր վարքագիծը չէ:

Մյուս խնդիր առաջացնողը մամուլն է, որը հանուն սուր վերնագրերի ու դիտումների փորձում է շատ ավելի խեղված ներկայացնել կամ իր պատկերացումներով ներկայացնել երևույթները: Համացանցն էլ տեղեկատվությունը պահելու, անընդհատ կրկնելու հատկություն ունի, և տեղեկատվությունը հերքելով անգամ, եթե չի հեռացվում, մնում է համացանցում: Այդպիսի տեղեկատվություն տարածող կայքերը նախ իրենք կրողը չեն բարձր բարոյական նորմերի: Եթե կարող են դիտում ապահովել, ամեն գնով կապահովեն՝ լինի մահացած մարդու մասնատված մարմին հրապարակելով, լինի կնոջ ու անչափահաս երեխաների նկարներ ու կեղծ տեղեկատվություն տարածելով, ցանկացած բնույթի տեղեկատվություն պատրաստ են տարածել, միայն թե դիտումներ ունենան: Չեմ պատկերացնում, որ մեդիան հնարավոր է շատ խիստ կանոներով կանոնակարգել, պետք է փորձել աշխատել կրթության, ներքին պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, ուրիշ տարբերակ եթե կիրառվի, դա էլ արդեն գրաքննություն կլինի, ինչը նույնպես ընդունելի չէ: Բայց մյուս կողմից էլ ցավալի է, որ այդ մարդիկ հնարավորություն ունեն նման անպատասխանատու գործողությունների և այդքան անսահմանափակ թվով»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անդրադառնում է գենդերային ապատեղեկատվությանը, որը թիրախավորվում է մի դեպքում՝ բռնության ենթարկվածների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցներին ու կազմակերպություններին, մյուս դեպքում՝ բռնության զոհերին:

«Այդպիսի գենդերային ապատեղեկատվությամբ շեշտադրվում էր, թե կազմակերպությունները մեծ ռեսուրսներ են ստանում դրսից և ընտանիքներ քանդելու հաշվին փորձում են իրենց համար բարեկեցության ճանապարհ հարթել: Բայց երբ կանայք գալիս տեսնում էին՝ ինչպիսի աջակցություն են ցուցաբերում իրենց, միշտ անակնկալի էին գալիս: Վարկաբեկելով՝ փորձում են կանանց վստահությունը խարխլել, որ կինը չդիմի օգնության կամ դիմելուց հետո վախ ունենա, թե արդյոք իրեն լիարժեք կօգնեն, կհանեն այդ ցավալի վիճակից: Նպատակը, որ կինը մենակ մնա: Մենակ մնացած կինը կառավարելի է բռնարարի կողմից, անհույս է, որ երբևէ կհաղթահարի այդ վիճակը: Երկրորդ ալիքով էլ փորձում են հարվածել արդեն հենց կնոջը՝ հասարակության մեջ տարածելով նրա անձնական կյանքի վերաբերյալ հիմնականում կեղծ տեղեկություններ: Երբ օրինակ կինը գալիս է ապաստարան, սկսում են տարածել, որ իր անձնական կյանքը կառուցելու հետևից է գնացել, արդեն իսկ ունեցել է ուրիշի հետ կապ, դրա համար էլ գնացել է, ամուսնուն թողել: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ բռնությունը չդիտարկվի որպես խնդիր, բռնությունը չդատապարտվի:

Ինչ վերաբերում է անհատական դեպքերին, շատ են հատկապես կիբերբուլինգի և կիբերհանցագործության դրսևորումները, երբ փորձում են շահել (հատկապես դեռահաս) աղջկա ուշադրությունը, հետաքրքությունը, վստահությունը, ստանալ նրա մերկ լուսանկարները կամ ազատ թեմայով գրագրություն և սկսել տարբեր տիպի արշավներ նրա դեմ՝ հրապարակելով այդ լուսանկարները, տարածելով այդ ներքին խոսակցությունը տարբեր հարթակներում: Եվ այստեղ մեդիան բավական մեծ դեր ունի, որովհետև շատ հաճախ հենց սոցիալական ցանցերի տարբեր տիպի ապատեղեկատվական գրառումներ դառնում են լուրջ, գրանցված և իրենց մեդիահարթակ հայտարարած մամուլի տարածման, շրջանառության առարկա, որի շուրջ առաջանում է նաև բավականին ծանր բեռ, որն ընկնում է իհարկե անձի վրա: Վերջինս ստիպված է լինում արդարանալ, որովհետև ամբողջ հասարակությունն սկսում է նախատել՝ ինչու է նման բան արել, ինչու է իր մերկ լուսանկարն ինչ-որ մեկին ուղարկել: Իսկ հանցագործը, որը վերցրել տարածել է ներքին օգտագործման խոսակցությունը կամ լուսանկարները, թիրախից դուրս է մնում: Որևէ մեկը հաշվի չի առնում, որ մարդը կարող է ունենալ մտերիմ հարաբերություններ, որոնք հետագայում փլուզվեն, և դա իրավունք չի տալիս կողմերից որևէ մեկին իրենց ինտիմ կյանքի տարբեր դրվագները տարածել: Այդտեղ միանշանակ է տարածողի մեղքը և անձի հետ հարաբերություններում անձնական սահմանն անցնելը: Այդպիսի դեպքեր լինում են թե՛ նախկին զուգընկերների, թե՛ նախկին կանանց, թե՛ կին քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ փորձում են որևէ ծառայություն կամ որևէ բարեհաճություն կորզել կնոջից՝ ասենք օրինակ չպահանջել համատեղ ստեղծված գույքի իրենց բաժին հասնող մասը՝ սպառնալով մերկ լուսանկարներով կամ ինտիմ գրագրությամբ:

Գենդերային ապատեղեկատվության հիմքում դարձյալ հին արմատացած կարծրատիպերն են, որ կինը մեղավոր է, ինքն է հրահրել, ինքն է թույլ տվել, ինքն է համաձայնել, ինքն է ներքաշվել: Երբ նույնիսկ իրավապահ համակարգում քննվում է գործը, և կարդում են այդպիսի գրագրություն, միանգամից ասում են՝ տեսնում եք՝ ինքը ցանկանում էր, ինքն ուզում էր, իր կամքով է եղել՝ առանց հաշվի առնելու, որ մինչև 16 տարին լրացած անձանց հետ հարաբերությունը պատժելի է օրենքով: Անգամ այդպիսի պատժելիության շեմ ունեցող արարքների պարագայում եթե դուրս են հորդում հոժարակամ գործողություններ՝ ուղարկված նկարներ, բաց տեքստեր և այլն, թիրախավորվում է աղջիկը, նույնիսկ երբ օրենքը պատժելի է համարում այդ արարքները: Գործ էր հարուցված հասուն տղամարդու նկատմամբ 12-13 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար, լրագրողները գնացել գտել էին տարածքը, հարց էին տվել հարևաններին, և հրապարակվել էր կարծիք` «աղջիկը վարքից թույլ է». 12 տարեկան աղջկա մասին է խոսքը: Եվ հասարակությունը չի հապաղում ապատեղեկատվություն տարածել ու իր աջակցությունը հայտնել 40-նն անց տղամարդուն: Ամենավատն այն է, որ հասարակության այդ մարդատյաց մոտեցումը տարածում է նաև պաշտոնական զանգվածային լրատվության միջոցը: Հասարակությունը կարող է թիրախավորել և զոհին մեղադրել ավելի շուտ, քան քան հանցագործին և համագործակից գտնել որևէ բավական հզոր մեդիամիջոցի:

Կանայք են գենդերային ապատեղեկատվության զոհ դառնում, տղամարդկանց չեմ տեսել, բայց սեռական տարբեր կողմնորոշման և գենդերային տարբեր ինքնության մարդկանց տեսել եմ, որոնք թիրախավորվում են: Տղամարդկանց դեպքում փորձում են տարածել, որ սեռական այս կամ այն կողմնորոշումն ունեն՝ դրանով թուլացնելով նրանց կամ բացահայտելով նրանց անձնական, ընտանեկան կյանքի ոչ հանրային կողմերը»: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը գենդերային հիմքով ապատեղեկատվությունների դեպքում մեդիա դաշտի կարգավորման՝ այս պահին գործող երկու մեխանիզմ է նշում. Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով օգտվել դատական պաշտպանությունից, եթե գենդերային հիմքով խտրական կամ ապատեղեկատվական խոսքը վիրավորանք կամ զրպարտություն է պարունակում, կամ դեպքերը մասնագիտական մարմիններին փոխանցել, ինչպիսին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն է, որի Կանոնագրին արդեն 88 լրատվամիջոց է միացել, և որը պարունակում է նաև գենդերային հիմքով խտրականությանն ու ապատեղեկատվությանը վերաբերող կետեր: Դիմումների հիմքով Դիտորդ մարմինն իրավասու է քննելու անդամ լրատվամիջոցների գործողություններն ու հրապարակումների համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին և ընդունելու եզրակացություններ, հայտնելու փորձագիտական կարծիք, նաև ուղեցույցներ ունի, որոնք կարող են օգնել լրատվամիջոցներին կասկածներ ունենալու դեպքում առաջնորդվել դրանցով:

Գեղամ Վարդանյանի դիտարկմամբ՝ բարեբախտաբար շատ չեն դեպքերը, երբ խմբագրությունները հեղինակային նյութերում, ոչ լրատվական ժանրում՝ պամֆլետ և այլն, իրենց խոսքում օգտագործեն գենդերային հիմքով խտրական կամ վիրավորող խոսք: Հիմնականում վերարտադրում են, իրենք չեն ստեղծում:

«Դեպքեր պարբերաբար են լինում, ոչ միշտ է, որ այդ դեպքերը լինում են հենց ապատեղեկատվություն, ինչ-որ դեպքերում՝ խտրական խոսք, վիրավորանք: Բայց մեդիան արտացոլում է քաղաքական, հասարակական կյանքը, և քանի որ ունենք բևեռացված հասարակություն, այդ բևեռացվածությունը, լարվածությունը որ կա հասարակության մեջ, որ, օրինակ ինչ-որ դեպքերում վերածվում է փոխադարձ վիրավորանքների, այս կամ այն կողմին վատ վիճակի մեջ դնելու գործողության, և դա արվում է հենց գենդերային հիմքով՝ խոցելիություն փնտրելու իմաստով, տեղ է գտնում նաև մեդիայում: ԱԺ-ում, որևէ իրադարձության, հանրային միջոցառման ժամանակ, հանրահավաքում հնչած ելույթներում հնչում է խոսք, որը կարող է իր բովանդակության մեջ լինել գենդերային հիմքով վիրավորանք, ապատեղեկատվություն, խտրականություն, մեդիան վերցնում և տարածում է դա՝ առանց զտելու: Լրատվամիջոցը կարող է վերցնել և հենց վերնագիր սարքել՝ ենթադրաբար մտածելով, որ դա ավելի շատ հետաքրքրություն կգրավի, ավելի շատ մարդ կկարդա: Շատ քիչ խմբագրություններ կան Հայաստանում, որ հատուկ ուղեցույցներ ունեն, հատուկ կանոնակարգ ունեն աշխատելու, և նաև պետք է հասկանալ, որ գիտելիքի, գենդերային թեմաները խորությամբ իմանալու խնդիր կա, և նույնիսկ ինչ-որ դեպքերում կարող է չգիտակցի, չիմանա էլ լրատվական գործունեություն իրականացնողը, որ այդ խոսքը տարածելով՝ ինքը կարող է տարածել գենդերային հիմքով խտրական խոսք»:

Военный советник Хаменеи: Иран не отказался от своей операции против Израиля В Мьянме произошло еще одно землетрясение Погода в Армении В России наблюдали солнечное затмение "Молодежь Гюмри в защите традиций: масштабная акция против евроинтеграции"Вы не знаете имени другого героя? Почему президент ФФА напряжен? «Паст»Представительство Арцаха в России прекратило свою деятельность: «Паст»Нервы жителей Армении больше не будут расшатаны в плане своевременного получения посылок? «Паст»Кто будет следить за выборами в Гюмри и Паракаре? «Паст» «Евразия» собрала в Москве педагогов-историков из стран Евразии на международный форум «Историческая правда»ECO: злоупотребление солью повышает риск развития ожиренияДания выделяет $43,4 млн на технологическую помощь УкраинеГенпрокурор США после скандала с мессенджером Signal заявила о безопасности его использованияXinhua: Си Цзиньпин провел встречу с главами крупных иностранных компанийDefense One: Трамп рассмотрит три варианта проекта обороны «Золотой купол»В Тавушской области минувшей ночью стрелялиWSJ: в чате Signal по операции в Йемене упоминались разведданные от ИзраиляEUobserver: Евросоюз начал работу на семнадцатым пакетом санкций против РоссииНовое предложение для новых абонентов, которые присоединятся к Ucom в городах с сетью 5G Администрация Трампа прекратила основное финансирование «Белых касок»Microorganisms: ген AMY1 влияет на риск развития кариеса при потреблении крахмалаНа дне Тихого океана обнаружили целую цепь относительно молодых вулканов60 конгрессменов призвали госсекретаря США прекратить военную помощь АзербайджануИран ответил на письмо ТрампаXinhua: Си Цзиньпин провел встречу с главами крупных иностранных компанийВласти Грузии собираются полностью запретить партию СаакашвилиNissan планирует создать 4-5 автомобилей, являющихся «истинным воплощением» брендаПашинян должен уйти: Под угрозой безопасность, демократия и достоинство Армении - Вардан Осканян Минздрав США планирует уволить 10 000 сотрудников Жителям ЕС рекомендовали запастись продовольствием на 72 часа на случай бедствий и нападений Прокуратура потребовала приговорить экс-президента Франции Николя Саркози к 7 годам тюремного заключения Замглавы МИД Армении на встрече с генсеком ОБСЕ затронул ситуацию на Южном Кавказе В Араратской области произошло цепное ДТП Министр: STARLINK официально в Армении Предвыборные дебаты кандидатов на пост мэра Гюмри Йоко Оно не разваливала «Beatles»: Она продлила жизнь культовой рок-группы Заявление: Вчера имело место грубое нарушение свободы слова журналистов 76-летнюю пенсионерку растерзали около 50 собак ее собственной дочери При пожаре в отеле на лыжном курорте в Турции погибли олимпийский спортсмен и его отец В Армении мужчина развлекался стрельбой из пневматического ружья и попал в голову ребенку Макрон: Европейские страны направят в Украину «силы поддержки» ООН: В секторе Газа осталось продовольствия всего на две недели Комиссия США по религиозной свободе констатировала разрушение Азербайджаном армянских культурно-исторических памятников «Арарат» ушел от поражения в компенсированное время (видео) Товмасян: Агазарян и Асланян проголосовали за лишение Тарона Маргаряна депутатской неприкосновенности Жирайр Мхитарян избран членом Счетной палаты НС Армении Нарек Манукян освобожден от должности замминистра территориального управления и инфраструктур Армении NYT: в Египте обнаружили гробницу неизвестного фараона возрастом 3,6 тыс. лет Конджорян: Избирательному подкупу нет и не должно быть места в Армении Курсы валют в Армении
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը