Մայրը լսում է որդու սրտի բաբախյունը ուրիշի կրծքավանդակում
ЛАЙФԱյս կինը քաջ ու դժվար որոշում է կայացրել իր նորածին որդու օրգանները նվիրաբերել նրա մահվանից հետո: Նա լսել է, թե ինչպես է որդու սիրտը բաբախում ընդունողի կրծքավանդակում: Հեդեր Քլարքի 7 ամսական որդին՝ Լուկասը, մահացել էր 2013թ. հունիսին դայակի ընկերոջ վատ վերաբերմունքի պատճառով: Տիկին Քլարքը ասել է, որ որդու ցավալի կորստից հետո երկար չի մտածել նրա օրգանները նվիրաբերելու ուղղությամբ, որոշում, որը փրկել է 3 կյանք:
Օրգան ընդունողներից մեկը եղել է 4-ամյա Ջորդան Դրեյքը, ով իր կյանքի մեծ մասը անց է կացրել հիվանդանոցում սրտի բնածին արատի պատճառով: Նա ստացել է Լուկասի սիրտը: Ուբաթ օրը ընտանիքները սրտի փոխպատվաստումից հետո առաջին անգամ հանդիպել են: Տիկին Քլարքը հնարավորություն է ունեցել լսել իր որդու սրտի բաբախյունը Ջորդանի կրծքավանդակում՝ առաջին անգամ վերջին 3 տարիների ընթացքում:
Ջորդանի մայրը՝ Էսթեր Գոնսալեսը, ասել է. «Դժվար է նկարագրել, որ նա կարող է այդքան անձնուրաց լինել, որ կարողանա մտածել ուրիշ ընտանիքի մասին, երբ այդ մեծ վշտի միջով է անցնում»:
Տիկին Քլարքն իր որոշման մասին ասել է. «Մի ուրիշ տեղ ուրիշ ընտանիք կա, ով զգում է այն, ինչ ես եմ զգում, և ես հնարավորություն ունեի այնպես անել, որ նրանք չանցնեն այն ամենի միջով, ինչի միջով ես եմ անցել»: Նրանք որոշել են հաճախակի հանդիպել: Տիկին Գոնսալեսը նշել է, որ իրենք արդեն մի ընտանիք են, ընկերներ:



