Լարված իրավիճակ ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները քաշքշեցին լրագրողներին ու թույլ չտվեցին ակցիա իրականացնել
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն այսօր ակցիա են կազմակերպել ԱԺ-ում իրենց համար նախատեսված օթյակում։ Նրանք կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի սկզբում լարված իրավիճակ ստեղծվեց լրագրողների և ԱԺ-ում պահպանություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցների միջև։
Լրագրողները ի նշան Անդրանիկ Քոչարյանի վարքի դեմ բողոքի՝ իրենց համար նախատեսված օթյակ էին բերել պաստառ, որի վրա գրված է «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»։
ՊՊԾ աշխատակիցները փորձեցին խոչընդոտել լրագրողների ակցիան, սակայն լրագրողները նշեցին, որ պաստառը այն բանի համար է, որ լրագրողների հետ այսուհետ շատ զգույշ լինեն։ Լրագրողները խնդրեցին հարգել իրենց կողմից ակցիա իրականացնելու իրավունքը և հնարավորություն տալ ակցիան իրականացնել։
Ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը մտավ նիստերի դահլիճ՝ լրագրողները ցուցադրեցին պաստառը, սակայն ՊՊԾ աշխատակիցները այն խլեցին և թույլ չտվեցին ցուցադրել այն, այնուհետև սկսեցին քաշքշել լրագրողներին։
Լրագրողները պահանջեցին վերադարձնել իրենց անձնական գույքը։
Իրավիճակին միջամտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ ժամանակին այսօրվա պատգամավորներն էլ էին պաստառներ պահում, որ նրանց որևէ մեկը չէր խոչընդոտում։
Իրավիճակին միջամտեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ով նույնպես ասաց, որ ակցիա անելու հարմար վայր չեն ընտրել լրագրողները։ «Ձեր նպատակը պլակատը ցույց տալն էր՝ ցույց տվեցիք, տեսանք այն»։