Ереван, 20.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Յոկո Օնոն չի «փլուզել» Beatles-ը. նա երկարացրել է խորհրդանշական ռոք խմբի կյանքը

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տասնամյակներ շարունակ շատերը Յոկո Օնոյին մեղադրում էին Beatles-ի փլուզման մեջ: Սակայն նոր գրքի համաձայն՝ Օնոն իրականում երկարացրել է խորհրդանշական ռոք խմբի կյանքը, եւ հենց Ջոն Լենոնինը:

«Գոյություն ունի Beatles- ի պատմության մի վարկած, որի համաձայն չէին լինի «Let It Be» եւ «Abbey Road» երգերն առանց Յոկոյի: Այս երգերի ձայնագրման ընթացքում Ջոնը մեկ ոտքով կանգնած էր դռան ետեւում, եթե նրա կողքին չլիներ Յոկոն, մյուս ոտքը եւս կարող էր հաջորդել առաջինին»,-«Յոկո․ կոնսագրություն» նոր գրքում գրում է հեղինակ Դեւիդ Շեֆը։

«Նա ուղեկցում էր Ջոնին Beatles-ի նոր երգերի սեսիաներին՝ երբեմն նրա ձեռքից բռնած»,-շարունակում է Շեֆը, որը բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել զույգի հետ Լենոնի մահից մեկ ամիս առաջ, որը տեղի ունեցավ 1980 թ-ի դեկտեմբերին։ 

битл.jpg (65 KB)

«Մինչ Յոկոյին հանդիպելը Ջոնը շատ վատ վիճակում էր»,-գրքում ասում է Ֆուրմանը։ «Երբ Յոկոն եկավ, ամեն ինչ փոխվեց հարյուր տոկոսով: Նա տվեց նրան այն, ինչ անհրաժեշտ էր»:

Լենոնը ծանոթացել է Օնոյի հետ 1966 թվականին՝ Լոնդոնի Indica պատկերասրահում նրա «Instruction Paintings» խորագրով ցուցահանդեսի ժամանակ։ Այդ ժամանակ նա ամուսնացած էր կինոպրոդյուսեր Էնթոնի Քոքսի հետ։

Այն բանից հետո, երբ պատկերասրահի տերը նրան ծանոթացրեց Լենոնի հետ, նա նրան բացիկ տվեց, որի վրա գրված էր «Շունչ»:

битл1.jpg (48 KB)

Ջոնը ծանր հառաչեց՝ ի պատասխան, և Օնոն պատասխանեց. «Դուք դա արեցիք»: Թեև Լենոնը հայտնի մարդ էր, Օնոյի հետ հանդիպումը բացեց աշխարհը նրա առաջ: 

Մինչդեռ Օնոն չէր գիտակցում, թե որքան կարևոր է իր նոր սիրելին։

«Ռոքնռոլն անցավ իմ կողքով»,-նշել է Օնոն։ «Ես միայն լսել էի The Beatles-ի մասին, և գիտեի Ռինգոյի անունը, ինչը զարմացրել էր ինձ, քանի որ «ringo»-ն ճապոներենից թարգմանվում է որպես «խնձոր»»:

Օնոն և Լենոնը պլատոնական ընկերություն են պահպանել մեկուկես տարի։ «Բիթլզի»` Հնդկաստան կատարած հայտնի ճանապարհորդության ժամանակ Լենոնն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է նրան բացիկներ ուղարկելով, չնայած իր առաջին կնոջ՝ Սինթիայի ներկայությանը, որի հետ նա ուներ որդի՝ Ջուլիանին:

битл2.jpg (85 KB)

Ավելի ուշ Լենոնն ասել է Շեֆին, որ այդ ժամանակ նա «փորձում էր հասնել Աստծուն և ինքնասպանության զգացում էր ունենում», և որ իր և Օնոյի միջև նամակների ու բացիկների ալիքն է փրկել իրեն։

Յոկոյի տիպիկ բացիկը նման էր նրա միջոցառումներից մեկի հրահանգին. «Ես ամպ եմ: Հետևիր ինձ երկնքում»,-գրում է Շեֆը: «Ջոնն ասաց. «Եվ ես նայում էի վերև՝ փորձելով տեսնել նրան, իսկ հետո հաջորդ առավոտ շտապում էի փոստային բաժանմունք՝ մեկ այլ հաղորդագրություն ստանալու համար: Դա ինձ խենթացնում էր»: Նա չէր կարողանում դադարել մտածել նրա մասին:

Նրանք բաժանվեց  իրենց զույգերից և ամուսնացան 1969 թ-ի մարտին: Շեֆը նշում է, որ Լենոնը պաշտոնապես ցրել էր Beatles-ը 1969 թ-ի սեպտեմբերի 20-ին: Apple-ի Լոնդոնի գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ նա խմբի մնացած անդամներին և նրանց մենեջերին հայտնել էր, որ ինքը «լիարժեք հարաբերությունների մեջ է Յոկոյի հետ»:

битл3.jpg (47 KB)

Խոսակցությունը վերածվեց պոտենցիալ նոր ձայնագրման պայմանագրի քննարկման, և Լենոնն ասաց նրանց. «Դուք կարծես թե չեք հասկանում, չէ՞, խումբը բաժանվել է։ Ես հեռանում եմ», - ասում է Վուրմանը գրքում:

Շեֆը գրում է, որ Լենոնի՝ 1971 թվականի «Imagine» հիթը, նրա ամենահայտնի և ամենասիրված հետբիթլզյան ստեղծագործությունը, ոչ միայն գրվել է Օնոյի կողմից, որը ոչ մի վարկ չի ստացել, այլև «Յոկոյի փիլիսոփայության և նրա կոնցեպտուալ արվեստի սինթեզն է»:

1964 թվականին նա հրատարակեց գծանկարների և ուսուցողական բանաստեղծությունների գիրք, որը կոչվում էր «Grapefruit»։ Այն ներառում էր այնպիսի տողեր, ինչպիսիք են՝ «Պատկերացրու միանգամից հազար արև երկնքում» և «Պատկերացրու, որ գլուխդ լցված է մատիտներով»։ Նա մեծ ազդեցություն ունեցավ Լենոնի վրա։

битл4.jpg (53 KB)

Գրքում նկարագրված է նաև Յոկոյի արձագանքը Լենոնի ողբերգական մահվանը։

«Հիվանդանոցում Յոկոյին տեղափոխեցին առանձնասենյակ, մինչ բժիշկները փորձում էին վերակենդանացնել Ջոնին: Նա դողդոջուն ձայնով զանգահարեց [պրոդյուսեր, ձայնագրման ընկերության ղեկավար և ընկեր] Գեֆենին, և վերջինը շտապեց հիվանդանոց և սպասեց նրա հետ․ «Նա պարզապես նստած էր այնտեղ սառած, և դա սարսափելի էր», - հիշում է նա:

Մոտ տասնհինգ րոպե անց բժիշկը եկավ։

«Խնդրում եմ, ասացեք, որ նա լավ է», - աղաչում էր նա:

Բժիշկը խորը շունչ քաշեց։ «Ես չեմ կարող ձեզ դա ասել»:

Յոկոն լաց եղավ։ Նա ավելի ուժեղ էր լաց լինում, երբ մտածում էր իրենց որդու՝ Շոնի մասին։ Հետո նրա գլխում միտք պտտվեց. իսկ եթե իրենց որդին քնած չէ, իսկ հեռուստացույցը միացրած լինի: Նա արցունքների միջով խնդրեց բժշկին հետաձգել Ջոնի մահվան մասին հայտարարությունը, որպեսզի նա գնար տուն և պատմեև Շոնին, թե ինչ է տեղի ունեցել նախքան հեռուստատեսությամբ նա կտեսներ:

битл5.jpg (55 KB)

Գեֆենի ուղեկցությամբ Յոկոն լքեց հիվանդանոցը։ Վերադառնալով Դակոտա, նրանք բարձրացան սպասարկման վերելակ, որը տանում էր դեպի յոթերորդ հարկ: Ռիչարդ Դե Պալման աշխատում էր ուշ ժամին, երբ տեղի ունեցավ կրակոցը և սպասում էր նորությունների։ Այնտեղ էին նաև Շոնի սպասուհին և դայակը։ Երբ Յոկոն ներս մտավ, նա հարցրեց Շոնի մասին։ Բարեբախտաբար տղան քնած էր։ Նա խնդրեց Դե Պալմային զանգահարել Ջուլիանին, Ջոնի մորաքույր Միմիին և Beatles-ի անդամներին և պատմել նրանց, թե ինչ է տեղի ունեցել: Յոկոն հիստերիայի մեջ էր։ Նա ուզում էր մենակ մնալ և գնաց իր ննջասենյակ…

 Հետևեք մեզ՝ այստեղ

Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения»