Այս կինը միակն է, որ ինքն է իր կեսարյան վիրահատության հեղինակը
ЛАЙФՌամիրես Պերեսը ապրում է Մեքսիկայի Ռիո Տալեա գյուղում: Գյուղն ունի 500 բնակիչ և միայն 1 հեռախոս: 2000թ. մարտին 7 երեխաների 40-ամյա մայրը միայնակ էր իր խրճիթում, երբ սկսվել են երկունքի ցավերը:
Նա նստել է և առաջ թեքվել՝ ընդունելով ծննդաբերության դիրք: Կեսգիշերին՝ 12 ժամ երկունքի ցավերից հետո նա գերադասել է ինքնուրույն վիրահատել իրեն, որովհետև վերջին անգամ Ռամիրեսի երեխան մահացել էր ծննդաբերության ժամանակ: Նա խմել է ոգելից խմիչք, ապա վերցրել 15 սմ-անոց դանակը և սկսել է կտրել որովայնը: Կտրել է մաշկը, ճարպը, ապա մկանները, 1 ժամ իրեն վիրահատեկուց հետո հասել է արգանդի ներսի հատվածը և հանել է իր տղա երեխային, ով անմիջապես շնչել է ու լացել: Նա պատմել է, որ մկրատով կտրել է երեխայի պորտալարը ու կորցրել գիտակցությունը: Երբ ուշքի է եկել, շորեր է փաթաթել իր արյունահոսող որովայնին ու խնդրել է 6-ամյա որդուն վազել օգնության հետևից:
Մի քանի ժամ անց գյուղի բուժքույրը գտել է Ռամիրեսին արթուն վիճակում իր առողջ երեխայի մոտ պառկած: Նրան մեքենայով տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որը 8 ժամվա հեռավորության վրա է: Ռամիրեզը վիրահատվել է, որպեսզի բուժվեն կեսարյանի ժամանակ աղիներին հասցված վնասների բարդացումները: Հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից ու ամբողջությամբ ապաքինվել:
Ռամիրեսը համարվում է մարդկությանը հայտնի միակ կինը, ով արել է սեփական հաջողված կեսարյան վիրահատությունը:



