Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սպառողների իրավունքները շարունակում են մնալ ոտնահարված

БЛОГ

Սիրանուշ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը քանիցս տեղեկացրել է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխանակել պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի կարող օգտագործվել ըստ նշանակության՝ հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ): Իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը:

Հետևաբար «գնված ապրանքը հետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում:
Կազմակերպության կողմից դեռևս 2013 թ.-ին իրականացվել էին շրջայցեր Երևան քաղաքի ավելի քան 900 իրացման կետերում, տնտեսվարողներին ներկայացվել էր օրենքի պահանջը, ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ սպառողներին տրամադրվել էին ավելի քան 2000 իրազեկող տեղեկատվական թերթիկներ: ԽԽնդիրը համակողմանի քննարկելու նպատակով հրավիրվել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ինչպես ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ, այնպես էլ տնտեսվարողներ ու վերջիններիս շահերի պաշտպաններ: Քննարկման ընթացքում ներկայացվել էր առկա իրավիճակը, հորդորվել գործել՝ ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից: Չնայած նրան, որ այս գործընթացից հետո կարծես էականորեն նվազել էր օրենքի պահանջին չբավարարող վահանակների թիվը, սակայն վերջինիս հաջորդեց էլ ավելի արատավոր երևույթ: Կան տնտեսվարողներ, ովքեր մի կողմից տեղադրել են օրենքի պահանջի վերաբերյալ իրազեկող վահանակներ, մյուս կողմից միաժամանակ խախտում են նույն օրենքը՝ հետ չընդունելով գնված ապրանքը՝ ոտնահարելով սպառողների իրավունքը:

Իրականացված աշխատանքներից հետո բացահայտված խախտումներին լուծում տալու նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ինչը հնարավորություն կընձեռեր ինչպես լուծելու խնդիրները, այնպես էլ բարձրացնելու հանրային վստահությունը պետական վերահսկողության նկատմամբ: Սակայն նախարարությունը ոչ միայն քայլեր չձեռնարկեց խնդիրների լուծման ուղղությամբ, այլև շարունակում է համառորեն խորհուրդ տալ սպառողներին խնդիրներ հանդիպելու պարագայում խախտված իրավունքը վերականգնել դատարանի միջոցով, մինչդեռ բաղմիցս ներկայացվել է նաև հիմնավորումն առ այն, թե ինչ պատճառներով դատական կարգով խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմը չի կարող արդյունավետ գործել, և որ օրինախախտ տնտեսվարողները պարտադիր պետք է կրեն վարչական պատասխանատվություն, քանզի օրենքով սահմանվում է ոչ թե էթիկա, այլ իրավունք և պարտականություն, ինչն էլ հնարավորություն կընձեռեր խնդիրը տանել դեպի ինքնակարգավորում:

Ինչպես նախկինում՝ այնպես էլ այժմ, կազմակերպությունը շարունակում է ստանալ նույնաբովանդակ ահահանգեր: Եվ եթե մի շարք տնտեսվարողներ փորձում են որևէ հակափաստարկ ներկայացնել վերադարձ չիրականացնելու նպատակով, ապա «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերությունը, որին բաժին է հասնում ստացված ահազանգերի գերակշռող մեծամասնությունը, ոչ միայն օրենքը խախտում է բացահայտ կերպով, այլև սպառողներին տեղեկատվություն է տրամադրում, թե իբրև օրենքն իրենց վրա չի տարածվում: Նշյալ ընկերության կազմում գործում է ավելի քան 20 իրացման կետ, իսկ վերջին ահազանգը Կազմակերպությունը ստացել է կապված Միսս Սելֆրիջ (Miss Selfridge) խանութի հետ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Էկոնոմիկայի նախարարությանն ի վերջո քայլեր ձեռնարկել նշյալ խնդրի կարգավորման ուղղությամբ, վերանայել գործող ընթացակարգը՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկություններն և այն կարևորագույն հանգամանքը, որ ՀԿ-ները չեն կարող աջակից լինել սպառողներին դատարան դիմելու հարցում, իսկ սպառողներին հորդորում ենք նախքան գնում իրականացնելը ճշտել գնվող ապրանքի փոխանակման և վերադարձի կարգը: Գնում չիրականացնել այն իրացման կետերից, որոնք հրաժարվում են կատարել օրենքի պահանջը և հրաժարվող տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնել, որպեսզի մյուս սպառողները ևս գոնե իրազեկվածության շնորհիվ թույլ չտան ոտնահարել սեփական սպառողական իրավունքները, մինչև պատկան կառույցները կորոշեն զբաղվել սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%