Երևանի «Ուլիս»-ը դադարեցնում է գոյությունը
СПОРТ«Ուլիս» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է գոյությունը և դուրս է գալու Հայաաստանի ընթացիկ առաջնությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ա յդ կապակցությամբ ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին «Ուլիսը» հայտնվել էր ֆինանսական ծանր իրավիճակում: Թիմից հեռացան բոլոր արտասահմանցիները: Ակումբի ղեկավարությունը ջանքեր էր գործադրել թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին երեք հանդիպումներում էլ «Ուլիսը» հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս»-2-ի ֆուտբոլիստներով:
Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվել են աշխատանքները հովանավորների հետ: Ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարել տարբեր կազմակերպությունների հետ՝ թիմի ելույթները առաջնության երկրորդ հատվածում ապահովելու համար: Սակայն գործադրված ջանքերը ապարդյուն են անցել:
«Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է, որ այդպես էլ չի հաջողվել հաղթահարել ֆինանսական դժվարությունները: «Ես ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանանք շարունակել մեր ելույթները: Սակայն, ցավոք, ցանկությունը չհամապատասխանեց հնարավորություններին: Շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց: Մենք ստեղծել էինք մարտունակ թիմ, որ նախորդ առաջնությունում կարողացավ նոր երանգ հաղորդել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Եվ կրկնակի ցավ եմ ապրում, որ հիմա ստիպված ենք կասցնել մեր գործունեությունը»,- ասել է ակումբի գլխավոր բաժնետերը:
Նա շնորհակություն է հայտնել այն մարդկանց, ովքեր օգնել են ակումբին, ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են եկել թիմի կազմում: Վ. Հովհաննիսյանը նշել է, որ 2015 թվականի վերջին իրադարձությունները ծանր հարված էր թիմի հեղինակությանը: «Խաղադրույքներ կատարելու պատճառով կալանավորվեցին մեր թիմի աշխատակիցներ, դա, իրոք, մեծ ցավ էր ինձ համար: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում դեռ մտածում էինք, որ կշարունակենք խաղալ: Չստացվեց: Ստիպված եմ հայտարարել, որ «Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում»,- հայտարարել է ակÕ �ւմբի գլխավոր բաժնետերը: