Շենգենի երկրների կողմից սահմանային վերահսկողության վերականգնումը 100 մլրդ եվրոյով կկրճետի ԵՄ-ի ՀՆԱ-ն
ЭКОНОМИКАՇենգենյան գոտու երկրների վերադարձը սեփական սահմանների վերահսկողության կհանգեցնի 100 միլիարդ եվրոյով (գրեթե 110 միլիարդ դոլարով) Եվրամիության տարեկան համախառն ներքին արդյունքի կրճատման: Փետրվարի 3-ին այս մասին հաղորդել Է բրիտանական The Financial Times թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Նման կորուստները, ինչպես հրատարակությանը հայտարարել Է Ֆրանսիայի տնտեսության պլանավորման կառավարական գործակալության (France Strategie) ղեկավար Ժան Պիզանի Ֆերին, կապված կլինեն տուրիստական հոսքերի, առեւտրի մակարդակի նվազման, բյուրոկրատական խոչընդոտների վերականգնման, բազմաթիվ տրանսպորտային խցանումների հետ:
Միայն Ֆրանսիայում սեփական սահմանների պահպանության վերականգնումը, Պիզանի Ֆերիի գնահատմամբ՝ կարճաժամետ առումով կնստի 1 – 2 միլիարդ եվրո:
«Մենք պետք Է գտնենք անվտանգության ապահովման ավելի արդյունավետ համակարգ եւ մշտապես կասկածի տակ չդնենք բնակչության ազատ տեղաշարժի սկզբունքը,- կարծում Է France Strategie-ի ղեկավարը:- Այլապես դա մեծ տնտեսական հետեւանքներ կունենա:
Լուսանկարը`AP