Բրիթնի Սփիրսի ոտքերը պատված են կապտուկներով (լուսանկար)
ЛАЙФԱմերիկյան փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram-ում ցուցադրել է կապտուկներով պատված ոտքերը։ Երգչուհին կապտուկների առկայությունը բացատրել է նոր շոուի հետ կապված աշխատանքով։
«Ինչ-որ մեկն ինձ կատակով հարցրել էր, թե ինչո՞վ էի զբաղվում երեկ։ Գնահատեք այս կապտուկները և գուշակեք, թե ինչո՞վ էի զբաղվում։ Ես տանջվում էի նոր շոուի համար։ Պատրաստ եղեք», -գրել է Սփիրսը։
Խոսքը «Բրիթնի. Իմ մի մասը» երաժշտական ներկայացման մասին է, որը երգչուհին 2013 թվականի դեկտեմբերից ցուցադրում է Լաս-Վեգասի The AXIS դահլիճում։ Ներկայացման հիմքում երգչուհու 20 կատարումներն են։
2015 թվականի աշնանը Բրիթնին հայտարարեց, որ շոուն երկարացված է մինչև 2016 և 2017 թվականները։ Այժմ երգչուհին և նրա թիմը աշխատում են ներկայացման նոր տարբերակի վրա։
Բրիթնի Սփիրսը հայտնի դարձավ 1999 թվականին իր «Baby One More Time» ալբոմից հետո։ Այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր։ Նրա երկրորդ «Oops!… I Did It Again» ալբոմը Բրիթնիին դարձրեց համաշխարհային աստղ։ Իսկ Toxic սինգլի համար Սփիրսը արժանացավ Grammy-ի։
.jpg)
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



