Չինաստանում ամառային հանգստյան օրերը կարող են ավելացնել կես օրով
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի քաղաքացիներն ամռանը կկարողանան շաբաթական հանգստանալ երկուսուկեսական օր՝ ընդունված երկու օրվա փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի զբոսաշրջության պետական վարչության հաղորդագրության մեջ:
Ավելի տեւական հանգստյան օրեր սահմանելու գաղափարը ՉԺՀ-ի Պետխորհրդի կողմից հավանության Էր արժանացել 2015 թվականի օգոստոսին: Նպատակը բնակչության շրջանում սպառման ավելացումն Է ու զբոսաշրջության աճը՝ տնտեսությունը խթանելու նպատակով:
Նշվում Է, որ պլանն արդեն ընդունվել Է մի քանի նահանգներում, ներառյալ Հեբեյը, Ցզյանսին, ինչպես նաեւ Չինաստանի առանձին քաղաքներում, օրինակ՝ Չունցինում: Աշխատանքային շաբաթը կավարտվի ուրբաթ օրը՝ ճաշին:
Դրա հետ մեկտեղ 40-ժամյա աշխատանքային շաբաթը կպահպանվի, հետագայում աշխատակիցները ընկերությունների հետ միասին պետք Է որոշեն, թե երբ հնարավոր կլինի լրացնել պակասած աշխատաժամանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



