ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի կողմից աշխատակիցների և նրանց երեխաների ուսման վճարների փոխհատուցման կարգի մասին
ОБЩЕСТВОԻնչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն սոցիալական բազմաշերտ ծրագրերի շարքում հատուկ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին։ Ի թիվս այլ ներդրումների, ԶՊՄԿ բարեգործական հիմադրամը խրախուսում է աշխատակիցների շարունակական կրթությունը և աջակցում է աշխատակիցների և նրանց երեխաների կրթության ֆինանսավորմանը։
Համաձայն որդեգրված սկզբունքի, որի առաջնահերթությունն ու նպատակն է` խթանել ուսման որակը, փոխհատուցումներն իրականացվում են, ըստ ուսանողի առաջադիմության:
Հստակության համար ներկայացնում ենք ուսման վճարների փոխհատուցման կարգը և սկզբունքը։
Թե՛ աշխատակիցների, թե՛ նրանց զավակների դեպքում փոխհատուցման չափը կախված է ուսանողի առաջադիմությունից։
ՄՈԳ (միջին որակական գնահատական) – ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ տոկոսային հարաբերակցությունը
Մինչև 49.99% չի փոխհատուցվում
Մինչև 69.99 % փոխհատուցվում է կիսամյակային վճարի 50% -ը
Մինչև 89.99 % փոխհատուցվում է կիսամյակային վճարի 70% -ը
Մինչև 100 % փոխհատուցվում է կիսամյակային վճարի 100 %-ը
Եթե առաջին կիսամյակում ՄՈԳ-ը կազմել է 50-69.99 %, իսկ երկրորդ կիսամյակում ուսանողը առաջադիմություն չի գրանցել, ապա երկրորդ կիսամյակի համար ուսվճարը չի փոխհատուցվում:
Առաջին կիսամյակում 70-89.99 % առաջադիմություն ունեցող ուսանողը 2-րդ կիսամյակի ուսվճարի փոխհատուցում կստանա, եթե առնվազն պահպանել է նույն ՄՈԳ-ը:
Այս դեպքերում, կփոխհատուցվի 2-րդ կիսամյակի վճարի 50%-ը:
Աշխատակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է միայն պրոֆիլային մասնագիտությունների դեպքում։
Այն ուսանողները, ովքեր սովորում են
Հերացու անվան ԵՊԲՀ- ում, մինչև 70% ՄՈԳ-ի դեպքում փոխհատուցում չեն ստանում
Հայաստանի ամերիկյան համալսարան փոխհատուցվում է 49.99% -ից բարձր ՄՈԳ-ի դեպքում և կիսամյակի համար առավելագույնը 500.000 դրամի չափով
Հայաստանի եվրոպական և Երևանի գյուղատնտեսական համալսարաններ փոխհատուցվում է 49.99% -ից բարձր ՄՈԳ-ի դեպքում և կիսամյակի համար առավելագույնը վճարի 50%-ը
Մասնավոր այլ բուհերի, դպրոցների, ՆՈՒՀ -երի և այլ ուսումնական հաստատությունների ուսման վճարը չի փոխհատուցվում։
Համակարգի ներդրումը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խրախուսել անհրաժեշտ և կիրառական կրթությունը, բացառել ձևական դիպլոմի ձեռքբերման միտումը։
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
4
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
5
Team Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; разм...



