Անի Ամիրաղյանը Անթալիայի միջազգային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ
СПОРТԹենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը մասնակցում է Անթալիայում ընթացող հերթական միջազգային GD tennis cup women's մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ թենիսիստուհին մրցաշարի առաջին շրջանում 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանը ներկայացնող Վլադա Էկշիբարովայի նկատմամբ եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ:
Հաջորդ տուրում Ամիրաղյանը ուժերը կչափի ֆրանսուհի Ժոզեֆին Բուալեմի հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին ռակետը Անթալիայում մասնակցում էր հունվարի 25-31-ը անցկացված մեկ այլ միջազգային մրցաշարի, որտեղ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



