Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փորձագետները քննարկել են ՀՀ-ում ապաստանի և փախստականների պաշտպանության 2016թ. առանցքային ուղղությունները

ОБЩЕСТВО

 ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի 2-րդ փուլի առաջին ազգային համակարգման փետրվարի 3-ին կայացած հանդիպման նպատակն էր համաձայնություն ձեռք բերել Հայաստանում ապաստանի և փախստականների պաշտպանության ոլորտում 2016թ.-ի առանցքային ուղղություններ ի և իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Միավորված ազգերի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչությունից, հանդիպումը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում համախմբել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ), արդարադատության ակադեմիայի, դատավորների միության, վարչական դատարանի, վարչական վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի, ազգային անվտանգության ծառայու թյան սահմանապահ զորքերի և ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչներին:

«Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի 1-ին փուլը, որն իրականացվել է 2013 – 2015թթ.-ին, նպատակ ուներ բարելավելու ապաստանի տրամադրման միջավայրը տարածաշրջանում (Հայաստան, Ադրբերջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ բարձրացնելով առաջին ատյանում որոշումների կայացման պրակտիկայի որակը: Հայաստանում դա հանգեցրել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների, ստանդարտ ընթացակարգերի մշակման, ՄՊԾ-ում որակի ապահովման նոր մասնագետի առկ այության՝ ընդհանուր առմամբ արձանագրելով զգալի արդյունքներ՝ առաջին ատյանում իրականացվող ապաստանի ընթացակարգերի որակի, արդյունավետության և արդարացիության առումով: 2-րդ փուլի (2015 – 2017թթ.) միջոցով ծրագիրը շարունակելու մասնակից երկրների խնդրանքը բավարարվել է. 2-րդ փուլը տարածաշրջանին հնարավորություն կտա ընդլայնել ծրագրի շրջանակը՝ առավել համապարփակ կերպով ներառելով արդյունավետ ապաստանի համակարգի մյուս տարրերը, ինչպիսիք են երկրի տարածքի հասանելիությունը և առաջին ատյանում կայացված որոշումների դատական վերանայումը:      

Ծրագրի՝ Երևանում փետրվարի 3-ին կայացած առաջին ազգային համակարգման հանդիպումը ծառայել է որպես հարթակ բոլոր շահագրգիռ կողմերի համար` փոխանակելու տեսակետներ և տրամադրելու արձագանք առաջին փուլի արդյունքում արձանագրված առաջընթացի, շարունակվող մարտահրավերների և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ կատարված առաջարկությունների մասին:

Առաջին անգամ արդարադատության ակադեմիայում կներդրվի փախստականների իրավունքի վերաբերյալ դասընթաց, և գործընկերները, ներառյալ՝ դատավորները և սահմանապահները կփոխանակեն իրենց գիտելիքը և փորձը արտասահմանյան, այդ թվում` Գերմանիան և Շվեդիան ներկայացնող իրենց գործընկերների հետ: 

Հանդիպման ընթացքում ՄՊԾ-ի ապաստանի հարցերի բաժնի պետ  Պետրոս Աղաբաբյանը ընդգծել է Ծրագրի արժեքը՝ որակյալ արդյունքների հանգեցնող պրակտիկ ուղղվածություն ունենալու առումով:  

«Ինստիտուտների կառուցման նախնական փուլի ավարտին հաջորդիվ՝ Ծրագիրը կկենտրոնանա կարողությունները կարիքներին հարմարեցնելու և բոլոր ատյաններում որոշումների կայացման որակի հետագա բարելավման վրա»,- հանդիպման բացման խոսքի շրջանակներում նշել է Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

«Որակի նախաձեռնություն» ծրագրի 2-րդ փուլը հնարավորություն կտա փորձի փոխանակման սահմանապահների, ապաստանի հարցերով լիազոր մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչների միջև»,- ասել է Քեյթ Պոչապսկին` ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավարը: «Ծրագրի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն հաստատել է համակարգված համագործակցություն բոլոր համապատասխան պետական մարմինների հետ՝ նպատակ ունենալով հասնել կոնկրետ և որակյալ արդյունքների&ra quo;,- հավելել է Պոչապսկին:

Կողմերը, ներառյալ պետական մարմինների, դատական իշխանության ներկայացուցիչները ընդգծել են Ծրագրի կարևորությունը՝ համարելով այն առանցքային նախաձեռնություն ամբողջ տարածաշրջանի համար, որը կապահովի որակ և որոշումների կայացմանը մասնակցող համապատասխան իշխանության մարմինների կարողությունների հետագա զարգացում: Կողմերը, հետևաբար, վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ներգրավվելու «Որակի նախաձեռնություն» ծրագրին՝ համապատասխան գործընթացներին և միջոցառումներին մասնակցելու միջոցով:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%