Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Nemra-ն պատրաստվում է իր երեւանյան մեծ մենահամերգին, որն «առանձնահատուկ է լինելու»

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Nemra ռոք խումբն օրերս է վերադարձել Կանադայից, որտեղ մարտի 16-ին եւ 21-ին համերգներ է ունեցել Մոնրեալում եւ Տորոնտոյում: Խմբի անդամները տպավորված են շրջագայությունից, եւ այսօր արդեն պատրաստվում են իրենց առաջին մեծ մենահամերգին, որը կկայանա այս ամառ՝ հունիսի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի վոկալիստ, երգահան եւ կիթառահար Վան Նեմրան NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում պատմել է շրջագայությունից եւ առաջիկա համերգի մանրամասներից:

«Կանադայից վերադարձել ենք շատ դրական լիցքերով, կարծես նոր շունչ տվեց մեզ այդ շրջագայությունը: Իհարկե, հույսեր ունեինք, որ լավ կանցնի, բայց անկեղծ ասած՝ չէինք սպասում, որ այսքան հիանալի համերգներ կլինեն»,-ասում է երաժիշտը:

IMG_4422.jpeg (391 KB)

Խումբը համերգի հրավերը ստացել է նորաստեղծ «Արմատ» կազմակերպությունից:

«Սովորաբար նոր կազմակերպությունները, կայանալու համար, սկսում են մեծամասնության ցածր ճաշակ բավարարելով, բայց «Արմատը» լրիվ հակառակ կողմից սկսեց, քանի որ նպատակը գաղափարային էր՝ այնտեղի ոչ այդքան շատ հայությանը ներկայացնել, որ Հայաստանում բացի թշնամու երգերը երգողներից, կան նաեւ այլ ժանրի արտիստներ ու ստեղծագործողներ:  Մեծ համարձակություն ու ռոմանտիզմ է պետք, որ հրավիրես Հայաստանից ռոք խումբ, այն էլ՝ համաշխարհային մակարդակի դահլիճներում, որտեղ լեգենդար երաժիշտներ են ելույթ ունեցել: Չեմ ուզում խոսել բազմաթիվ խոչընդոտների մասին, կարեւորն այն է, որ վերջում ամեն ինչ իր տեղում հայտնվեց ու շատ բաներ ապացուցվեցին, որի համար անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին...»,-նշում է Վանը,-«Տպավորված ենք ջերմ ընդունելությունից՝ թե՛ հրավիրողների, թե՛ հանդիսատեսի կողմից: Նախատեսել էինք 2 համերգ, Մոնրեալում եւ Տորոնտոյում, որոնք պարզապես հիանալի անցան: Հետաքրքիր էր, որ հանդիսատեսի շարքերում բացի հայերից նաեւ կային այլ ազգերի ներկայացուցիչներ:

IMG_4423.jpeg (461 KB)

Բացի մեր մեծ համերգներից, նաեւ առիթ եղավ այնտեղի հայկական դպրոցներ այցելել եւ մեր նախատեսած հանդիպում-զրույցները տեղում վերածվեցին համերգների, ու անչափ տպավորիչ էր Հայաստանից այդքան հեռու տեսնել նման որակյալ նոր սերունդ: Աննկարագրելի էներգիա կար, կարծես երկկողմանի բացահայտում լիներ, մենք իրենց բացահայտեցինք, իրենք՝ մեզ, համերգի կեսից մեր երգերը մեզ հետ հավասար երգում էին: Ստացված շրջագայութուն էր, որը երկար կհիշենք»:

Nemra-ն ստեղծման 13 տարիների ընթացքում հասցրել է տարբեր համերգներ ունենալ Հայաստանում եւ հայրենիքի սահմաններից դուրս, իսկ հունիսի 11-ին կունենա առաջին մեծ մենահամերգը: Վանի խոսքով՝ առիթը իրենց նոր ալբոմի շնորհանդեսն է:

IMG_4424.jpeg (245 KB)

«Համալիրում ելույթներ ունեցել ենք, բայց մենահամերգ առաջին անգամ ենք ունենալու: Մեծ համերգը ձգձգվում էր այն պատճառով, որ շատ համերգներ էինք ունենում տարբեր փառատոններին, իսկ մեծ մենահամերգից առաջ որոշակի  դադար է պետք պահել, ու որոշեցինք, որ սա հենց այն առիթն է, որի համար պետք է գնալ այդ քայլին: Առաջարկ ստացանք TM production-ից՝ համերգը կազմակերպել Համալիրում ու մեծ սիրով համաձայնվեցինք, եւ հիմա ամբողջ ուժով ու եռանդով տրամադրվել ենք միայն այդ համերգին»:

IMG_4427.jpeg (678 KB)

Վանը նշում է՝ ցանկացած համերգից առաջ պատասխանատվությունը մեծ է՝ անկախ տարածքից կամ հանդիսատեսի քանակից,-«Միեւնույն է, մենք մեզանից ամբողջ էներգիան դուրս ենք հանելու»,-ասում է նա:

IMG_4426.jpeg (513 KB)

«Համերգի առանձնահատկությունը լինելու է նոր ալբոմը, առաջին անգամ կատարելու ենք մեր նոր երգերը, եւ անչափ հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքը, շատ մեծ անհամբերությամբ ենք սպասում դրան: Նաեւ կատարելու ենք երգեր, որ վաղուց չենք կատարել ու, գուցե, հետագայում առիթ չլինի դրանք կատարելու: Մեծ աշխատանքներ ենք տանում, որ հանդիսատեսը մեծ բավարարվածություն ստացած դուրս գա համերգից: Այս պահին վերջին ուղղումներն ենք անում ալբոմի թե՛ ձայնագրությունների, թե՛ դիզայնի մեջ, եւ մի քանի օրից կսկսենք տպագրել: Համերգից առաջ, ընդմիջմանը կամ համերգից հետո մարդիկ կկարողանան ձեռք բերել մեր ալբոմը, շապիկները: Համերգը առանձնահատուկ է լինելու իր ձայնային ու լուսային հզորությամբ»,-հավելեց երաժիշտը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Վանը

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества