Մուսալեռում 29-ամյա տղամարդն ընկել է ջերմոցի վրայից ու մահացել
ОБЩЕСТВОԷջմիածնի տարածաշրջանի Մուսալեռ գյուղում, այսօր` փետրվարի 3-ին, Ակնաշեն գյուղի 29-ամյա բնակիչը ջերմոցի վրա աշխատանք կատարելիս ընկել եւ տեղում մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ականատեսները պատմել են, որ այսօր ժամը 16:00-ի սահմանում, Վահե Հայրապետյանը ջերմոցի կտուրի վրա աշխատելիս ներքեւում գտնվողներին խնդրել է օգնել, երբ ներկաները թեքվել են, նա արդեն ընկած է եղել:
«Ասում են, որ պահի տակ իրեն երեւի վատ է զգացել, գլուխը պտտվել է, դրա համար էլ ընկել է: Ներկաներին ասել է, օգնեք ինձ, մինչեւ թեքվել են, ընկած է եղել: Արագ «Շտապօգնություն» են կանչել, բայց չեն հասցրել, մահացած է եղել: Մանրամասները կպարզվեն ավելի ուշ, այժմ այսքանը կարող ենք ասել»,-ասաց գյուղապետը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



