Նունե Եսայանի գեղեցիկ ընտանիքը. լուսանկարներ
ЛАЙФՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը արդեն տևական ժամանակ է ինչ գտնվում է, իր խոսքերով, հարգելի և արդարացված դադարի շրջանում: Երգչուհին դստեր ծննդից հետո իր ողջ ուշադրությունը նվիրել է ընտանիքին, ինչը արել էր նաև տարիներ առաջ որդու՝ Հենրիի, լույս աշխարհ գալուց հետո:
Նա մի առիթով նշել է, որ ինչպես Հենրիի, այնպես է Էլիզաբեթի դեպքում Ավոն շատ ուշադիր հայր է, ընդ որում՝ նաև ուշադիր ամուսին: Դստեր ծննդից հետո դեռ հիվանդանոցում բոլոր բուժքույրերն ու բժիշկները զարմացած էին նրա նվիրվածության վրա, երբ տեսնում էին, որ ամեն րոպե նա ընտանիքի հետ էր, այլ ոչ թե շատ տղամարդկանց նման ընկերների հետ ռեստորաններում նշում էր հայր դառնալը:
Հիմա էլ երեխաների խնամքի հարցում նա անընդհատ Նունեյի կողքին է, եթե պետք է լինում նրան հետ հավասար անքուն գիշերներ է անցկացնում:




