Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք․ Վահե Հովհաննիսյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Չորրորդ խմբակցության ժամանակը.

Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից, և իշխանության ակնհայտ սպառվածությունը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողությունը մյուս կողմից, ցույց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում։

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։ Հայաստանը պետք է գտնի իր ներսում և արտաքին աշխարհի հետ խոսելու նոր բանաձևեր։ Դա կարող է անել բացառապես նոր քաղաքական իշխանությունը։ Առաջ գնալու համար Հայաստանին պետք է նոր միտք, իսկ դա կարող է անել նոր քաղաքական իրականությունը։

Հայաստանում կա փոփոխությունների ահռելի պահանջ, առայժմ՝ իռացիոնալ, հանրային դաշտում կա նոր միտք և նոր արժեքներ գեներացնող գործիչների իսկապես լավ անվանացանկ։ Մարզերում ձևավորվում է նոր մարզային էլիտա՝ աճող հեղինակությամբ։ Դա քաղաքական դաշտի առողջացման կարևորագույն նախադրյալներից է։

Հայաստանը պարտության ճիրաններից հանելու և ճիշտ Հայաստան կառուցելու հիմքերը դնելու համար արդեն բավականին արագ տեմպերով ձևավորվում են այդ կարևոր նախադրյալները։ Սա հենց այսպես կոչված 4-րդ խմբակցության ձևավորումն է, որպես հենք՝ նոր, սոլիդ իշխանության։

Սա  կարևոր է նաև այս իշխանության հեռացումն առավելագույնս անվտանգ անելու համար։ Սա մի իշխանություն է, որն իր հեռանալու փուլում ի վիճակի է երկրի վզին ծայրահեղ ռիսկեր փաթաթելու։ Վերջերս մի տեղ կարդացի շատ դիպուկ բնորոշում. նրանց լոզունգն է ոչ թե՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ՝ մեզնից հետո՝ պարտադիր ջրհեղեղ։ Պիտի անպայման հաշվի առնենք, որ այս քաղաքական խումբն ապրում է այլ հոգեվիճակում, այլ, արդեն սեփական «կրթական համակարգում», և իրենց անխուսափելի հեռացման մասին ունեն իրենց սպեցիֆիկ պատկերացումները։

4-րդ խմբակցություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական իրականության ֆունդամենտալ փոփոխությունը։ Հատուկ շեշտենք, որ այսօրվա խորհրդարանական ռեսուրսի մի մասը կարող է և պետք է ունենա դերակատարում՝ նոր իշխանության ձևավորման հարցում։

Եթե չգնանք այս ճանապարհով, եթե էլի չգեներացնենք պետական մտածողության տարրական պաշար, երկիրը տանելու ենք մասնատման։

Գյումրին ցույց տվեց մի խիստ մտահոգիչ փաստ՝ անձերի, ընտանիքների, կլանների դոմինացիան քաղաքական ինստիտուտների հանդեպ։ Սա շատ հետադիմական համակարգ է, որը չի բերելու երկրի ստրատեգիական զարգացմանը։

Հետնիկոլական Հայաստանը (նույնիսկ անցումային փուլը, որն արդեն սկսված է) պահանջում է լուրջ քաղաքական միտք, լուրջ պատկերացումներ՝ առաջ գնալու համար։ Երկրին պետք է թարմ օդ, նոր գաղափարներ, նոր կանոններ, նոր բարքեր… Այս ամենը գալու է արխայիկ միավորների՞ց, խոշոր ընտանիքների՞ց, տարբեր պատմություններով զոդված կլանների՞ց։ Իհարկե ոչ։

Մեր ժողովորդը շատ ծանր գին է վճարել, որ մի քանի հոգի՝ իրենց կապերով ու փողերով, հիմա էլ պատմության հաջորդ էջը սկսեն գրել մեր մասին։

Հետպատերազմյան վերականգնում նշանակում է՝ հասարակությանը վարակել սեփական տունը վերականգնելու գաղափարով, դարձնել այն յուրաքանչյուրի և հավաքական հանրության սուպերիդեան։ Սա հնարավոր է անել միայն նոր միավորների, նոր բովանդակության շնորհիվ։

Միայն այդպես է հնարավոր փակել նախկին-ներկա տոքսիկ բաժանումը։ Նոր միավորները հնարավորություն են տալիս ձևավորելու ունակների էլիտա՝ կազմված տարբեր սերունդների, տարբեր հայացքների, տարբեր ուժերի ունակ դեմքերից։

Եթե մենք իրոք ուզում ենք, որ մղձավանջը վերջանա պետք է կոնկրետ քայլերի ճանապարհով գնալ»։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%