Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
КУЛЬТУРА
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։
Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որտեղ ներառված են մարդկության համար բացառիկ կարևորություն և արժեք ներկայացնող փաստաթղթեր, ձեռագրեր, տեսահնչյունային նյութեր, գրադարանային հավաքածուներ և արխիվներ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածուն, աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը (կամ Բյուրականի առաջին ուսումնասիրությունը), կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտության հավաքածուն և Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն։
Հետևեք մեզ՝ այստեղ