Ռոջեր Ֆեդերերը վիրահատվել է
СПОРТԱշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը Շվեյցարիայում ենթարկվել է ծնկահոդի մենիսկի վիրահատության: Այդ մասին 34-ամյա շվեյցարացի թենիսիստը գրել է ֆեյսբուքյան էջում: Նա վնասվածք էր ստացել անցած շաբաթ, Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից հետո: Ֆեդերերը 1:6, 2:6, 6:3, 3:6 հաշվով պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:
Վիրահատությունն անցել է հաջող: Լիարժեք ապաքինման համար Ֆեդերերից կպահանջվի մեկ ամիս: Նա հրաժարվել է Ռոտերդամի եւ Դուբայի մրցաշարերից: Սպասվում է, որ Ֆեդերերի հաջորդ մեկնարկը կլինի Ինդիան Ուելսի «Մասթերսում»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



