Համբույրների 7 տեսակները. ի՞նչ են նշանակում տղամարդկանց համբույրները
ЛАЙФՀամբույրները տարբեր են լինում: Եվ դրանց նշանակությունը` նույնպես: Մեկն ասում է կնոջը, որ նա գրավիչ է, մյուսը գովում է ինչ-որ բանի համար: Ի՞նչ են ցանկանում տղամարդիկ ասել համբույրների մասին:
Համբույր այտին
Այն սովորաբար նշանակում է ջերմ ընկերական հարաբերություններ: Այն լինում է շնորհակալական, իսկ համակրանք նշանակում է միայն պլատոնական հարաբերություններում:
Համբույր բերանի ծայրին
Այն այտի և շրթունքների համբույրների մեջտեղում է գտնվում: Նշանակում է, որ տղամարդը դեռ վստահ չէ, որ կինը կպատասխանի իր զգացմունքներին: Բայց նաև նշանակում է, որ տղամարդու կողմից մեծ համակրանք կա:
Համբույր շրթունքներին
Այս համբույրը նշանակում է սեր և կիրք: Նման համբույրի մասին կարելի է անվերջ խոսել: Իսկ ինչ վերաբերում է հարաբերությունների մակարդակին, ապա առանձնապես խելք պետք չէ` հարաբերությունները մտերմիկ են և վստահելի:
Համբույր ճակատին կամ գլխին
Այս համբույրը ցույց է տալիս հոգատարություն և պաշտպանություն: Այն հանդիպում է ինչպես ինտիմ, այնպես էլ պլատոնական հարաբերություններում:
Համբույր պարանոցին
Սա ինտիմ մտերմության կրքոտ ցանկություն է: Երբեմն այն շրթունքների համբույրից ավելի խոսուն է:
Համբույր ականջին
Սիրային խաղերի յուրօրինակ սկիզբ: Այն ցույց է տալիս, որ տղամարդը գրգռված վիճակում է և դեմ չէ սիրով զբաղվել:
Համբույր աչքերին
Սա քնքշության արտահայտություն է: Եթե տղամարդը գնում է նման քայլի, ապա նա գնահատում է կնոջը: